Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հեռացրեց ուսից։ Իսկ առաք այդպիսի բան չէր չինի, ջանիկս ասենք, բնավորությունները զանազան են լինում։ Ա՜յ, օրինակ, ես այդպիսի ուրախության ժամանակ չէի հպարտանա, երբեմն մարդի մի ավելորդ անգամ գլուխ տալիս և ինքն իրեն նվաստացում ոչ այլ բանից, եթե ոչ հոգու բարությունից և սրտի ավելորդ փափկությունից... Սակայն բանն իմ մասին չէ։— «Հա՛,— ասում է,— փողն էլ է լավ․ փառք աստծու... փառք աստծու...» ու հետո, ինչքան ժամանակ որ մենք նրա մոտ էինք, շարունակ կրկնում էր. «փառք աստծու, փառք աստծու...»։ Նրա կինը օրինավոր և առատ ճաշ պատվիրեց։ Մեր տանտիրուհին ինքը պատրաստեց։ Մեր տանտիրուհին մասամբ բարի կին է։ Եվ մինչև ճաշը Գարշկովը չէր կարողանում մի տեղ նստած մնալ։ Մտնում էր ամենքի սենյակը, կանչեին թե չկանչեին։ Այնպես, կմտներ, կժպտար, կնստեր աթոռի վրա, որևէ բան կասեր, երբեմն էլ ոչինչ չէր ասի ու կգնար։ Միչմանի մոտ նույնիսկ վերցրեց խաղաթուղթը, նրան նստեցրին խաղալու։ Խաղաց, խաղաց, խաղի մեջ ինչ-որ հիմար բան արավ, և վեր կացավ։ «Չէ,— ասում է,— ես այնպես, ես,— ասում է,— հենց այնպես, է՛լի»— ու հեռացավ։ Ինձ հանդիպեց միջանցքում, առավ երկու ձեռքս էլ, նայեց ուղղակի աչքերիս զարմանահրաշ կերպով, ձեռքս սեղմեց և հեռացավ և շարունակ ժպտալով, բայց մի տեսակ ծանր, տարօրինակ կերպով ժպտալով, կասես մեռել լիներ։ Նրա կինը լաց էր լինում ուրախությունից, տոն օրվա պես ուրախություն էր տիրում նրանց տանը։. Շուտով ճաշեցին։ Ճաշից հետո նա ասաց կնոջը. «Լսեցեք, հոգյակս, ես մի քիչ կպառկեմ»,— ու գնաց պառկեց։ Աղջկան կանչեց իր մոտ, ձեռքը դրավ նրա գլխին և երկար, երկար ժամանակ շոյում էր երեխայի գլուխը։ Հետո նորից դիմեց կնոջը, «իսկ ո՞ւր է Պետենկան. մեր Պետյան,— ասում է,— Պետենկան...»։ Կինը երեսը խաչակնքեց և պատասխանում է, թե չէ՞ որ նա մեռավ:— «Հա՛, հա՛, գիտեմ, բոլորը գիտեմ, Պետենկան հիմա երկնային թագավորության մեջ է»։ Կինը տեսնում է, որ նա իրեն կորցրել է, անցքը ցնցել է նրան բոլորովին, և ասում է նրան «հոգիս, լավ կլինի, որ քնեիք»։ - «Հա, լավ, ես իսկույն, ես մի քիչ»,— այստեղ նա երեսը դարձրեց, մի քիչ պառկած մնաց, հետո նորից շուռ