Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եկավ, ուզեց ինչ-որ բան ասել։ Կինը չլսեց, հարցրեց «ի՞նչ»։ Իսկ նա չպատասխանեց։ Կինը մի քիչ սպասեց,— քնեց,— ասում է,— ու դուրս գնաց տանտիրուհու մոտ։ Մի ժամից հետո վերադարձավ — ու տեսնում է մարդը դեռ չի զարթնել և պառկած է իր համար, չի շարժվում։ Կարծեց՝ թե քնած է, նստեց և ինչ-որ բանի կացավ։ Նա պատմում է, թե կես ժամի չափ աշխատում էր և այնքան խոր մտածմունքների մեջ էր ընկել, որ մինչև անգամ չի հիշում, թե ինչի մասին էր մտածում, ասում է միայն, թե մարդու մասին մոռացել էլ էր։ Միայն հանկարծ ուշքի է գալիս ինչ-որ մի վատ նախազգացումից, և ամենից առաջ նրան ապշեցնում է սենյակում տիրող գերեզմանային լռությունը։ Նայում է մահճակալին և տեսնում, որ մարդը պառկած է միշտ նույն դրության մեջ։ Մոտենում է նրան, վերմակը հետ քաշում, տեսնում է մարդը՝ սառած դրած է.— մեռավ, ջանիկս, մեռավ Գարշկովը, հանկարծ մեռավ, կասես կայծակը տվեց սպանեց։ (բայց թե ինչից մեռավ — աստված գիտե։ Այս բանն ինձ այնպես է ազդել, Վարինկա, որ մինչև հիմա էլ չեմ կարողանում ուշքի գալ։ Մի տեսակ հավատս չի գալիս, թե մարդ կարող է այսպես հանկարծ մեռնել։ Ա՜խ, խեղճ, ողորմելի Գարշկով։ Ա՜խ բախտ, բախտ։ Կինը լաց է լինում, վայ է տալիս գլխին։ Փոքրիկ աղջիկը կուչ է եկել մի անկյունում։ Այնպիսի իրարանցում է ընկել այնտեղ. բժշկական քննություն պիտի կատարեն, թե ինչ... ճիշտը չեմ կարող ասել ձեզ։ Միայն մեղքանալու բան է, օ՜հ, ինչպես մեղքանալու։ Տխուր բան է, որ մտածում ես, թե իսկապես չես իմանում ո՛չ օրը, ՛՜չ ժամը... Զուր տեղն ընկնում մեռնում ես • • • • • • • • • • • • • •

Ձեր
Մակար Դեփսշկին


Սեպտեմբեր 19

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Շտապում եմ ծանուցանելու, բարեկամդ իմ, որ Ռատազյայևն ինձ համար աշխատանք է ճարել մի հեղինակի մոտ։ — Մի ինչ-որ մարդ եկավ նրա մոտ, հետը մի հաստ ձեոագիր