Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օր առաջ մեռնել ես կըցանկայի...
Մյուսը ձայնում է.— ո՜հ, ա՜խ և ավա՜ղ,
Սիրուն աչունքը նորահաս կույսի
Գերել է խեղճիս, բայց ես մերժված եմ.
                         Հուսահատված եմ,
Օր առաջ մեռնել ես կըցանկայի...
Երրորդը, նույնպես.— ո՜հ, ա՜խ և ավա՜ղ,
Շղթաների տակ ժանտ բռնակալի
Խեղճուկ-թշվառս մաշվում, տանջվում եմ.
                         Հուսահատված եմ,
Օր առաջ մեռնել ես կը ցանկայի...
Իսկ այն չորրորդը . . . . . . . .
Ո՜հ, բավակա՛ն է, թշվառականներ,
Ձանձրացրեց ինձ ձեր անվերջ լաց-կական.
Դուք դեռևս ծիծ, ծիծ պիտի ուտեք,
Ձեզ «նանիկ» է պետք երեխայք լալկան։
Ողորմելինե՜ր... Երբ կյանքի առաջ
Դուք այդպես տկար վախում եք, դողում,
Երբ մի որևէ կույսի մերժումը
Դուք տանել բնավ չեք կարողանում,
Երբ շղթաները բռնակալների
Փշրել, խորտակել անհնար եք գտնում...
Եվ այդ բոլորից խիստ հուսահատված՝
Դուք միաբերան «մա՜հ, մահ» եք կանչում.—
Ապա ափսո՜ս է և ամոթարա՛ր
Այն մարդկային վեհ, սրբազան անուն,
Բյուր տանջանքներով գնած այն կնիք,
Որ ճակատներիդ, որպես շող փայլուն,
Կրում եք վերա... Ո՛վ Արկադիա,
Այս ողորմելի ընդունի՛ր մարդկանց.
Սրանք չգիտեն, թե ի՛նչ է կյանքը
Եվ իրենց կոչում... Տեսնո՞ւմ ես սրանց
                        Աղի սուգ ու լաց։

7 մարտի 1887.