Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Պետրոս բանիւ սաստէ ցաւին,
Փոյթ ի յաչացըն փարատին,
Զհատեալ կախեալ ձեռ դագաղին՝
Յարէ դարձեալ ի նոյն մարմին:
Աստ սքանչելիք բազում լինին,
Զի որք խրոխտ փքով եկին,
Յափշտակել զկուսին մարմին,
Զի մի փառօք մեծարիցին:
Նոյն և ինքեանք զոր խորհէին,
Առին պատիժ կրկին-կրկին,
Որպէս յառաջ քան զմահ կասին՝
Ի սուրբ կուսէն պատուհասին:
Զոր և ցուցից զփոքրն ի բազմին
Եւ գսակաւն ի յոլովին,
Զի չարչարանս բազումս ցացին
Ծնօղ ի սրբոյ տեառն Յիսուսին:
Կայիափայ ւ ազգն հրէին
Վիշստ և վտանգս նմա տային,
Զի ոչ թողուլ յոյժ ջանային
Գնալ ի սուրբ գերեզմանին:
Եւ այլ տեղիս տնօրինին
Տեառն Յիսուսի մերոյ փրկչին.
Զի միշտ կանխէր բաղձմամբ սրտին,
Աղօթս առնել ի սուրբ տեղին:
|
|