Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/132

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի ընդ անյուիցն խարխափման
Խաւար մտօք մոլորական,
Դարձայց դիմօք պատկառական,
Զի հաւատով ի քեզ յուսամ:

Այլ ընդ նոսա, որք զղջացան
Եւ գթութիւն դարձեալ գտան,
Գիտ զհոգիս վըտարական
Եւ միածնիդ կալ յանդիման:

Բախմամբս զդուռն արքայական
Հայցեա բանալ զողորմութիւն,
Եւ բարձրասցի փառք տէրութեան
Ընդ փոքրոգոյս մեծ փրկութեան:

Առ որ գոչեմ հառաչական
Ի խոր սրտէ աւաղական,
Զխոցեալ հոգիս բիւր ցանկութեամբ
Առողջացո՛ անապական:

Զանկեալ գերիս հոգով յանցման
Կանգնեա՛, սուրբ կոյս, քոյին անուամբ,
Լեր և միջնորդ ինձ գթական
Առ միածինդ անմահ արքայն:

Զի զհոգիս թշուառական
Ազատեսցէ իւրոկ արեամբ
Եւ զկործանեալս չալեօք յանցման
Կանգնէ յուսով ողորմութեան: