Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Թիւրակէս եդ զիմաստս ի սմա.
Փոխարկմամբ յեղջիւրըն փոքր,
      Առ բարձրեալն մեծ խօսեցայ:
Հանդիպողք այսմ բանկս,
      Որ վասն իմ գործոց խօսեցայ,
Մեղադրէք յանդընգնութեանս,
      Որ առ վատ անձն իմ մատուցայ:
Ասէք անպատեհ մարդկան,
      Մանաւանդ վարժողաց վերայ,
Այլ ի գէթս, որ ես անկայ,
      Մի՛ լիցի որդոցս Ադամայ:
Տէր, տէր, մեծ, սուրբ և արդար,
      Զիս կարդալն խիստ հեշտացայ,
Դեռևս ոչ յայսմ պատուոյ
      Բոլորով սրտիւ գոհացայ:
Ի փառաւորելն զիս
      Զմարդիկ ձգել փութացայ
Եւ վեր առաքել զփառս
      Ի ժամուն ոչ ես գոհացայ:
Բիւրուց քանքարաց տուժից
      Շնորհողին պարտական գտայ,
Չունիմ տալ կշիռ մ՝ ունկի,
      Ոչ ծանօթ յընտրելեաց նորա:
Բայց ոչ լքանել պարտիմ
      Ի յողորդ յուսոյս, որ առ նա,
Որ մինչև չէի եղեալ՝
      Կամեցաւ, և ես գոյացայ:
Ի մօր իմոյ յարգանդէ
      Ի յաւազանէն առ տէր անկայ,