Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիտէր զիմ արդեան դիպուածս,
      Թէ վասն էր չկորոյս յանխնայ:
Այլ քաջալերեալ պարծիմ
      Մեծամեծ երախտեօք նորա,
Որ վասն իմ ի կուսէ ծնաւ,
      Տնօրինեաց ի յերկրի վերայ:
Հանգիստն ամենայն հոգոց
      Չարչարեալ այլ ոչ յակամայ
Եւ կեանքն զուարթ արար,
      Վասն մեր խաչիւ մահանայ:
Զի ամեն խակութիւնք աշխարհի
      Եւ ծննդոց սուրբ բառնաս,
Ընդ լծոյ խաչին ոչ զօրէ,
      Այլ ոչնչանայ:
Այլև բարեխօս բարի
      Միշտ սուրբ կոյսն, որ հանդիսանայ,
Վասն ամէն քրիստոնէի
      Եւ վասն իմ, որ կարդամս առ նա:
Արդ, տէր իմ, Յիսուս Քրիստոս,
      Քեզ և որք քո ընտրեալ ծառայ
Զայս յայտնի բացադրութիւնս
      Իմ կամաւ խոստովանեցայ:
Առաջի քոց հրեշտակաց
      Եւ սրբոյ կուսին գերակայ
Եւ ամենայն հաճոյից
      Ընտրելոց յորդոցս Ադամայ:
Զի քո անբաւ գթաթեամբդ
      Եւ բուրմամբ աղօթից նոցա
Թողութիւն գտայց աստէն,