Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

      Մնալով շնորհիդ առ յապայ:
Փա՜ռք քեզ, փրկիչ աշխարհաց
      Եւ հոգւոյդ ընդ հօր յարակայ,
Պատիւ այժմ և յաւիտեան,
      Օրհնութիւն և ալէլուիայ:


6. ՈՂԲ ՎԱՍՆ ԱՌՄԱՆՆ ԵՐՈԻՍԱՂԷՄԻ

Ի հոլովել ժամանակին,
Եւ մերձենալ աւուրց վերջին,
Յորում սպսաաւ փոքր այն բարին,
Զոր առաջինքն գործեցին,

Նուաղեցաւ Հրամայեցին,
Եւ զօրացաւ Հագարացին,
Քաղդէացին և Քետացին
Եւ բուն ծառայն Քանանացին:

Գեղօք և քաղաք յուովք առին,
Քրիստոնէից շատ տիրեցին,
Զաւերս նոցա զօրս արարին՝
Ճառել չկարէ ոք երկրածին:

Ի տիրութեան Տաճկաստանին,
Յաւուրս պղծոյն Սալահադնին,
Զօր գումարեալ չու արարին,
Ի սուրբ քաղաքըն դիմեցին: