Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ զկենցաղոյս սէր նանրական
Փսխեն սէրն անանցական,
Եւ երևի սիրոյն նշան,
Այլև գործոցն բարութեան:

Իսկ աշխարհի որդիքս, որ կան,
Հողոյ ծնունդ եդեմական,
Ժառանգեսցեն յայսմ յաւիտեան
Եւ յապագայն խաւար մնան:

Յամենայնի, որ գործեցան
Փառս տացուք փրկչին մարդկան,
Հօր և հոգոյն իւր էական
Միասնական աստուածութեան:


7. ՆԵՐԲՈՂԵԱՆ ՎԻՊԱՍԱ[ՆԱ]ԿԱՆ Ի ՓՈԽՈԻՄՆ

ԱՍՏՈՒԱԾԱԾԻՆ ԿՈԻՍԻՆ ԵԻ ՅԱՎԱԳՍ ՊԱՏԿԵՐԻՆ

ՍՐԲՈՅ, ՈՐ ԲԵՐԵԱԼ ՀԱՆԳՈԻՑԱԻ [Տ]ԵՍՉՈԻԹԵԱՄԲ

ՀՈԳՈՅՆ Ի ՍԱՀՄԱՆՍ ԱՆՋԵԻԱՑԵԱՑ,

Ի ՏԵՂԻՆ ԿՈՉԵՑԵԱԼ ՀՈԳՈՑ ՎԱՆՔ

Աստուած և տէրն ամենայնի
Եւ արարիչն արարածի,
Որ է՛րն և է՛ և եղիցի՛
Եւ յանբաւիցս ոչ պարագրի:

Ահեղանկարն աշխարհի
Եւ գաղափար բնաւ գոյի,