Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գերակատար բանն բարի
Եւ համասփիւռ ճաճանչն արփի:
Որ մինչև չէր նկարն երկնի
Եւ անհաստատ հիմունք երկրի,
Փառաբանիւր անլսելի,
Երրորդութիւն անճառելի:
Իսկ անկարօտն յամենայնի
Եւ կատարեալ էն առաջի,
Ի յոչ էից է երկակի
Յառաջ մատոյց զնիւթս էակի:
Զեթերն վերին կմբէթ յերկնի,
Զնոյն և հիմն յատակի,
Զմիջոց ծոցոյ այսմ անբաւի,
Որ պարառեալ են քառակի՝
Լուսապարար շարս կարգի,
Զի լուսատու լիցին յերկրի
Զգայականաց վայելչալի
Եւ տնկական բուսոց բերրի:
Հսկան հզօր յարաշրջի,
Յորոյ տապէ ոչ ոք թաքչի,
Դաստիարակ զըւարթ գիճի
Շնչականաց և անշնչի:
|
|