Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նոյն աստանօր աստ հիմնարկեաց
Զեկեղեցի իւր զոր փրկեաց,
Խառնեալ սեղան արեամբ ներկած
Ազատ յալեացն, որ մրրկած:

Անդ պաղպաջուն լուսաւորաց,
Որով անդրէն զնա զարդարեաց,
Աստ զփշատակ սրբոց վառեաց,
Գեր քան զնա փառաւորեաց:

Զորս քան զաշխարհս յառաջ ընտրեաց
Զմարգարէից և զնախահարց,
Զհայրապետաց, զմարտիրոսաց,
Մաքուր կուսից կրօնաւորաց:

Որք ընկալան զբանն կենաց՝
Մաքուր մօրէն մեր փրկանաց,
Որ ողջ խոկումն է կուսանաց,
Չափ և քանոն առաքինեաց:

Զի որպէս մեծն յաստեղաց
Ճոխ յասպարէզն յարատևեաց,
Սա զերկնային լոյսն տեղեաց՝
Զմէգ մթութեան ի մէնջ եբարձ:

Որ և թեթև ամպաւ չուեաց
Ընդ կենցաղոյս այս ծովընթաց,
Հողմով հոգոյն վարեալ թևեաց,
Վեհ երևեալ վերնականաց: