Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Իսկ ի յամին չորեքտասան
Ծերն պարկեշտ եղև պաշտպան,
Կնքեալ նամակ անպարզական,
Տւաւ առ առն գիտնական:

Որ յետ երից ամսոց լրման,
Մինչ հարսանեացն կայր խոկման,
Առ զաւետինսըն կուսական,
Սիրով հարեալ հարսն առ փեսային:

Զոր ի յաւուրն փեսայութեան
«Ելէք,— ասէր,— դստերք համայն,
Ընդ Սողոմոն հայել արքայն
Պսակազարդ ի Գողգոթայն»:

Այլ որ ահեղ անդ որոտայր,
Թողուլ նոցա առ հայր կարդայր,
Զկոյսն կուսին յորդէգիր տայր,
Կտակագիրն, որ ընդդէմ կայր:

Եսայիաս հոգով խայտար
Զայս նախագրէր այլանկար,
Յայր մի տըւաւ ծալեալ տումար,
Որ դպրութեան ոչ հմտանայր:

Եւ որ վանեաց զչարին հնար
Զոսոխն մեր դատեալ արդար.
Կարմրազգեստ, հնձանահար,
Փառօք առ հայր վեր համաբառնայր: