Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եւ զի նշանքն հրաշալի
Ի ձեռս ձեր ասաց լինին,
Զի ոտք ձեր ուր հասանին
Ոչինչ անհնար ձեզ եղիցին:

Այլ միաբան աղօթեցէք,
Անխռով սիրով յուղարկեցէք,
Խաղաղութեամբ զիս հասուցէք
Նաւահանգիստն զիս մուծէք»:

Մատեաւ խօսել ընդ սուրբ կասին
Պօղոս հնչող փողն Յիսուսին,
Եւ օրիորդ առագաստին
Կայթէր ընդ սէր մաքուր հարսին:

«Ո՜վ տիրամայր, սուրբ միածնին,
Մեք անարժան ծառայք նմին,
Արարիչն ընդհանուր գոյին
Ի քէն հաճեցաւ առնել մարմին:

Արժանացեալքս այսմ մասին
Առաքելոյ ընտրեալ շնորհին,
Որդոյդ սիրով եկեալ ի սմին
Եւ մասնաւոր հոգոյն շնորհին:

Իսկ դու ծնօղ հօր միածնին,
Մեք հրովարտակք գոլով նմին.
Դու հարսն անբիծ Երրորդութեան,
Մեք փողք հնչողք զծնունդ քոյին: