Jump to content

Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տուր զզօրութիւն Երրորդութիւնդ
Տպաւորելով ի տիպ [ն]որին.
Ի ձեռն իմոյ աղաչանացս
Ի կատարել զխնդրելին:

Որ բարձեր զյանցանս նախաստեղծին
Ի ձեռն որդոյ քո միածնին՝
Յիսուս Քրիստոս մարդկան փրկչին,
Որ կատարեաց զտնօրէնութիւն կամաւ քոյին:

Արդ կատարեա զխնդիր սոցին
Զընտրեալ արանցս փոքու հօտին,
Որք բանիւ քո հրաման առին,
Ընդ ոլորտս երկրի քարոզեցին:

Որք առ ի քէն առաքեցան,
Անջուր լերանց գետք ընթացան,
Տուր զայս սոցա՝ որպէս ըղձան
Ընդ ելս իմում կալ մահարձան,

Զի քեզ լիցին յսար պաշտպան
Փառաբանիչ Երրորդութեանդ,
Հօր և Որդոյ, Հոգոյդ բնական
Օրհներգութիւն միշտ յաւիտեան»:

Յայնժամ կամար լուսոյ եկաց,
Զանձամբ կուսին պարափակեաց,
Եւ խաչաձև լոյս ծաւալեաց
Զսուրբ պատկերն անդ պսակեաց: