Էջ:Nerses Mokatsi, Verses (Ներսես Մոկացի, Բանաստեղծություններ).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տարեալ զպատկերրն նկարած
Եդ ընդդիմին սուրբ երեսաց
Եւ արտասուօք յորդ համբուրեաց
Զբժիշկն ախտից վիրաւորեաց:

Եւ մայբ կենաց տէրն Յիսուսին
Ետ յառաքեալսն զտիւդ պատկերին,
Զկենդանագիր իւրոյ ձևին,
Լցեալ շնորհիւ աստուածային:

Մատեաւ Պետրոս երկրպագեաց,
Եւ Պօղոսի ընդ նոյն համբուրեաց,
Ընդ որս և այլ սուրբ ընկերաց
Երկրպագեն հետ իրերաց:

Եւ գոհացեալ զտեառնէ շնորհաց
Ի բաց առին ի սուրբ գրկաց
Եւ անդ տեսին նկարագրած
Զաչքն և զբերանն զգոյն երեսաց,

Զարտևանունք սրբոյ կուսին,
Զքիմքն և զայլ գեդ պատկերին,
Ամենևին զամենեսին
Նկարագրեալ ի կենդանագրին:

Յետ այսորիկ սուրբն կանգնէր
Բանիւ առ տէրն անագանէր,
Ի տես Որդոյն մխիթարէր
Եւ գոհութեամբ փառաւորէր: