Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

է»,— ասում էր նա, երբ որևէ մեկը կասկածում էր իր խոսքերի վրա,— «ինչքան այն, որ կա մի ծով, որտեղ նավը նավաստու մարմնի պես ինքն իրեն աճում է...»։

* * *

Մոտ մի ժամ առաջ ես սիրտ առա և խառնվեցի նավաստիների մի խմբի։ Նրանք ինձ վրա բացարձակապես ուշադրություն չդարձրին, և, չնայած ես կանգնած էի ուղիղ նրանց մեջտեղում, բոլորովին չէին նկատում իմ ներկայությունը։ Նավի ամբարում իմ առաջին անգամ տեսած ծերունու նման նրանք բոլորն էլ զառամյալ տարիքի դրոշմ էին կրում։ Թուլությունից նրանց ծնկները դողում էին, ուսերը թեքվել էին անզորությունից, իսկ թորշոմած մաշկը քամուց թղթի պես խշխշում էր։ Նրանց ձայնը թույլ էր ու դողդոջուն, աչքերն առկայծում էին անցյալի փայլով, իսկ ճերմակ մազերը ծածանվում էին փոթորկի շնչից։ Նրանց շուրջը, ամբողջ տախտակամածով մեկ, ցրված էին մաթեմատիկական բազմաթիվ տարօրինակ ու անպետքացած գործիքներ:

* * *

Քիչ առաջ ես ասել էի, որ մանրառագաստը բարձրացրել էին կայմին։ Այն ժամանակից ի վեր նավը, շուռ գալով քամու դեմ, առագաստների ամեն պատառ, գտակներից մինչև վերին թևքերը հանած, շարունակում էր իր սարսափելի ընթացքը դեպի հարավ, դեպի ամենից սոսկալի դժոխքը, որ հնարավոր է պատկերացնել: Ես իջա ցած, որովհետև տախտակամածում հնարավոր չէր ոտքի վրա մնալ, մի բան, որ անձնակազմի համար կարծես ոչ մի դժվարություն չէր ներկայացնում։ Ինձ աներևակայելի հրաշք է թվում այն, որ այս ահռելի զանգվածը դեռևս մեկընդմիշտ չի խորտակվել։ Հիրավի, մենք դատապարտված ենք անվերջ ճախրել հավերժության սեմին, առանց այն անցնելու: Մենք ճային վայել հեշտությամբ խուսափում ենք երբևէ իմ տեսածներից հազարապատիկ անգամ ավելի բարձր ալիքներից, մինչ ջրի հսկա զանգվածները հրեշների պես խոյանում են մեր գլխին, չկարողանալով սակայն իրագործել իրենց սպառնալիքը: Ես հակված եմ դա բացատրել միակ հնարավոր բնական պատճառով՝