Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/117

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Է՜, թող մտաձի, որ արաղ է»:

«Ո՞նց թե թող մտածի, որ արաղ է»,– ասաց ջհուդը և երկու ձեռքով բռնեց կավիքները և ապա ձեռքերը վեր բարձրացրեց։

«Դե ինչո՞ւ դու այդպես շվարեցիր»։

«Իսկ պանը մի՞թե չգիտե, որ աստված արաղը նրա համար է ստեղծել, որպեսզի ամեն մարդ համն առնի։ Այնտեղ բոլորը համը տեսնող և լակող են, մի ազնվական հինգ վերստ պիտի վազի տակառի հետևից, նա կծակի տակառը և իսկույն կտեսնի, որ չի թափվում և կասի. «Զհուդը դատարկ տակառ չի՛ տանի, երևի այստեղ մի բան կա, բռնեցե՞ք ջհուդին, կապեցեք ջհուդին, ջհուդի բոլոր փողը խլեք, ջհուդին բանտը դրեք»։ Որովհետև աշխարհում ինչքան փորձանք կա, բոլորը թափվում է ջհուդի գլխին, որովհետև բոլորը ջհուդին շան տեղ են դնում, որովհետև, կարծում են, որ մարդ չես, եթե ջհուդ ես»։

«Դե որ այդպես է, ինձ դիր ձուկ բարձած սայլի վըա»:

«Չի կարելի, պան, աստված վկա, չի՛ կարելի։ Ամբողջ Լեհաստանում այսօր մարդիկ շան նման սոված են. ձուկը կթալանեն և պանին կտեսնեն»։

«Դե թեկուզ սատանայի վրա լինի, միայն տա՛ր»։

«Լսի՞ր, լսիր պան,— ասաց ջհուդը, ներս կոխելով թեքերի բոլորքը և ձեռքերը չռած մոտենալով նրան.— ահա թե մենք ինչ կանենք, ամեն տեղ այժմ բերդեր և ամրոցներ են կառուցում։ Գերմանացոց երկրից եկել են ֆրանսիացի ճարտարագետներ, և դրա համար էլ ճանապարհներով հիմա շատ աղյուս և քար են կրում։ Պանը թող պառկի սայլի տակ, իսկ ես վրան աղյուս կշարեմ։ Պանն առողջ է և պինդ, նրան բան չի լինի, եթե մի քիչ էլ ծանր լինի։ Իսկ սայլի տակ մի անցք կշինեմ և այնտեղից պանին ուտելիք կտամ»։

«Ինչ ուզում ես արա, միայն տա՛ր»։

Եվ մի ժամից հետո աղյուս բարձած սայլակը, երկու քոսոտ ձի լծած, դուրս եկավ Ումանից։ Ձիերից մեկի վրա նըստել էր բարձրահասակ Յանկելը, և ջհուդի թասակի տակից ծածանվում էին նրա երկար ու գանգուր կավիքները, երբ նա սնգսնգում էր ձիու վրա, երկարահասակ, ինչպես ճանապարհի եզրին տնկած վերստասյունը։