մեջ, ինչպես անտառում, ձիերն էին տրորում խոտը։ Բնության մեջ տափաստանից ավելի գեղեցիկ բան չկա։ Գետնի ամբողջ մակերեսը նման էր կանաչ-ոսկեգույն օվկիանոսի, որի վրա շաղ էին եկել բյուրավոր գույնզգույն ծաղիկներ։ Խոտերի բարակ ու բարձր ցողունների արանքից երևում էին կապույտ, երկնագույն և կարմրակապույտ տերեփուկները, դեղին մոշենին բարձր ցցել էր իր բրգաձև կատարը. սպիտակ ոչխարախոտի հովանոցաձև գդակները խայտաբղետ երևում էին, և ո՜վ գիտե որտեղից եկած ցորենը խոտերի խորքում լցնում էր իր հասկը։ Նրանց նուրբ արմատների մոտ սորում էին կաքավները, մեկնելով իրենց վիզը: Օդը լցված էր հազար-հազար թռչունների ծլվլոցով։ Բազեները, թևերը փռած և աչքերը խոտերին սևեռած, անշարժ կանգնել էին երկնքի տակ։ Մի անհայտ կողմից վայրի սագերի երամի կռնչոցն արձագանք էր տալիս ո՜վ գիտե որ հեռավոր լճի մեջ։ Թևերը համաչափ շարժելով՝ խոտերի միջից բարձրանում էր ուրուրը և շքեղությամբ լողում օդի կապույտ ալիքների մեջ։ Ահա նա կորավ բարձունքներում և միայն հազիվ երևում է, որպես մի սև կետ: Ահա շուռ տվեց թևերը և արևի դիմաց շողշողաց։ Գրողը ձեզ տանի, տափաստաններ, ի՜նչ լավն եք դուք… Մեր ուղևորները միայն մի քանի րոպե դադար էին առնում ճաշի համար. նրանց ուղեկցող տասը կոզակների ջոկատն իջնում էր ձիերից, վար առնում փայտե ջրամանները, որոնք լիքն էին արաղով, և ղաբաղները, որ գործ էին ածում ամանների փոխարեն։ Ուտում էին հաց ու ճարպ և թխվածք, խմում էին միայն մի թաս և այն էլ միայն թարմանալու համար, որովհետև Տարաս Բուլբան երբեք չէր թույլատրում ճանապարհին հարբել, և ուղին շարունակում էին մինչև երեկո։ Ամբողջ տափաստանը երեկոյան իսպառ փոխվում էր։ Նրա խայտաբղետ տարածության վրա փռվում էր արեգակի վերջին ցոլքը, ապա հետզհետե մթնում էր, այնպես որ նկատելի էր, թե ինչպես է ձգվում ստվերը, և ստվերներն ստանում էին մուգ կանաչ գույն. ավելի թանձր էին բարձրանում գոլորշիները, յուրաքանչյուր ծաղիկ ու խոտ արձակում էր անուշ բուրմունք, և բուրմունք էր ծխում ամբողջ տափաստանը։ Մութ կապույտ երկնքի վրա, կարծես, վիթխարի վրձինով քաշել էին վարդագույն ոսկու լայն շերտեր. մերթ ընդ մերթ
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/20
Արտաքին տեսք