Jump to content

Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու բոլորովին էլ արդար չես հանդիմանում քրիստոնյա զորքին։ Կոզակները մեղավոր կլինեին և մահվան արժանի, եթե հարբեին երթի ժամանակ, պատերազմի ժամանակ, կամ դժվար և ծանր աշխատանքի ընթացքում։ Բայց մենք պարապ նստել էինք և իզուր թրև էինք գալիս քաղաքի շուրջը։ Ոչ պաս էինք պահում, ոչ քրիստոնեական ուրիշ պահք, էլ ինչպե՞ս կլինի, որ պարապությունից մարդ չհարբի։ Այստեղ մեղք չկա։ Ավելի լավ է, մենք նրանց ցույց տանք, թե ինչ ասել է հարձակվել անմեղ մարդկանց վրա։ Առաջ մենք լավ էինք զարկում, իսկ հիմա այնպես կզարկենք, որ մեծ կտորն ականջը մնա»։

Կուրենի ատամանի խոսքը դուր եկավ կոզակներին։ Նրանք բարձրացրին արդեն իսպառ խոնարհած զլուխները, և շատերը խրախուսանքով զլուխները թափահարեցին և ասացին.

«Լավ է ասում Կուկուբենկոն»։

Իսկ Տարաս Բուլբան, որ կանգնել էր կոշևոյից ոչ հեռու, ասաց.

«Ի՞նչ ես ասում, կոշևոյ. Կուկուբենկոն ճշմարիտ է։ Դու դրան ի՞նչ կասես»։

«Ի՞նչ կասեմ։ Կասեմ, որ երանի դրա նման զավակ ունեցող հորը։ Դեռևս մեծ իմաստություն չի նախատինքի խոսք ասել, բայց մեծ իմաստություն է ասել այնպիսի խոսք, որ չայպանելով մարդու գլխին եկած փորձանքը, թև է տալիս նրան, ոգի է ներշնչում, ինչպես խթանները ոգի են ներշնչում ձիուն, որ կայտառացել է ջուր խմելուց հետո։ Ես ինքս էի ուզում հետո ձեզ մխիթարիչ խոսք ասել, բայց Կուկուբենկոն ավելի կանուխ գլխի ընկավ»։

«Կոշևոյն էլ լավ ասաց», — լսվեց զապորոժցիների շարքերում։ «Ընդունելի խոսք է», — կրկնեցին ուրիշները։ Եվ ամենից ալեհերները, որոնք կանգնել էին գորշ-սպիտակավուն աղավնիների նման, նրանք ևս գլխով արին և ոլորելով ալեհեր բեղերը, հանդարտ ասացին. «Արդար խոսք ասաց»։

«Դե՛, ուրեմն լսե՛ք, պաներ, – շարունակեց կոշևոյը: – Բերդը գրավել, մագլցել և գետնի տակով մտնել, ինչպես անում են օտարերկրյա գերմանացի վարպետները` և՛