սավորներով: Հաստլիկ զորապետը հրամաններ էր արձակում: Եվ նրանք ավելի սեղմ սկսեցին հարձակվել կոզակների դիրքերի վրա, սպառնալով, հրազենները նշան բռնելով, աչքերը փայլատակած և շողացնելով պղնձե զրահները: Հենց որ կոզակները տեսան, որ նրանք մոտեցան հրացանաձգության հեռավորությամբ, բոլորը միասին կրակեցին ծանր հրազենները, և առանց դադարի նրանք կրակում էին հրազեններից: Շրջակա դաշտերի և արտերի վրայով շատ հեռու տարածվեցին որոտալի պայթյունները միախառնվելով անընդմեջ դղրդոցին, ամբողջ դաշտը ծխով պատեց, իսկ զապորոժցիներն առանց շունչ քաշելու անդադար կրակում էին. հետինները շարունակ լցնում էին հրազենը և տալիս առաջիններին, առաջացնելով թշնամիների զարմանքը, որ չէին կարող հասկանալ, թե առանց հրազենները լցնելու ինչպես են կոզակները կրակում: Ահագին ծխի մեջ, որ նստել էր թե՛ այս, թե՛ այն զորքի վրա. չէր նկատվում, թե ինչպես էին շարքերում պակասում մեկ այս, մեկ այն ռազմիկը, բայց լեհացիներն զգում էին, որ գնդակները խիտ են տեղում, և հետզհետե բորբոքվում կռիվը, և երբ ետ քաշվեցին, որպեսզի ազատվեն ծխից և մի քիչ շտկվեն, նրանք իրենց շարքերում շատերին չկարողացան համրել: Իսկ կոզակների մոտ գուցե թե մի հարյուրակից սպանվել էին երկու-երեք հոգի: Եվ կոզակները դեռ շարունակում էին կրակ տեղալ հրազեններից, առանց մի րոպե դադար տալու: Նույնիսկ օտարերկրացի ճարտարագետը զարմացավ այդպիսի տակտիկայից, որ ուրիշ որևէ տեղ նա չէր տեսել և հենց այդտեղ էլ նա ասաց բոլորին. «Ա՜յ թե քաջ կտրիճներ են զապորոժցիները: Ահա թե ինչպես պիտի կռվեն մյուսներն իրենց երկրներում»: Եվ իսկույն տեղնուտեղը խորհուրդ տվեց թնդանոթները դարձնել դեպի կոզակների խմբերը: Ահագնադղորդ ոռնացին թուջե թնդանոթների լայն կոկորդները, հեռվում դղրդալով թնդաց գետինը և ամբողջ դաշտը պատեց կրկնակի թանձր ծուխը: Հեռու և մոտիկ քաղաքների հրապարակներում և փողոցներում զգացին վառոդի հոտը: Բայց նշան բռնողները, բարձր էին բռնել, և շիկացած հրագնդերը գծեցին շատ բարձր աղեղ: Զարհուրելի կերպով ոռնալով օդի մեջ, նրանք թռան կոզակների գլխի վրայով և խոր մխրճվեցին հողի մեջ, պայթեցնելով և օդի մեջ`
Էջ:Nikolai Gogol, Taras Bulba (Նիկոլայ Գոգոլ, Տարաս Բուլբա).djvu/99
Արտաքին տեսք