Էջ:Novellas of Erukhan.djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շըլդիկին երեսը նայիք․ ծո, մարըս վերեն սա քու ըրածդ տեսնա նե ընտո՞ր քեզի պետուա չըներ. ան սատկած լակոտեն ի՞նչ ես հասկցեր... Բեք աղեկ, նայե, նորեն կըսեմ կո՞ր,—շարունակեց Սերքո ուժգնորեն ցնցելով պզտիկ Սեփը, որ ափ ի բերան մտիկ կըներ այս սաստը,—էյեր մեյ մըն ալ տեսնամ քի ան միսքիններուն հետ կյորիշմիշ կըլլաս կոր, պաճախեդ պռնածիս պես երկուք կընեմ, հասկցա՞ր, հիմա կընա ուզածըդ ըրե։

Այս ըսելով սաստկապէս հրեց տղեկը, որ գնաց թավաչվեցավ հողին վրա, մինչև այն ատեն առանց ճիգ մը հանած ըլլալու։

— Հա՛, աղեկ միտկս ինկավ, հարեց խոշոր սրիկան՝ ձայնին մեջ քիչ մը մեղմություն դնելով այս անգամ, միտեաին փարան վո՞ւր է։

Տղան ելավ կայնեցավ՝ աչվըները միշտ գետին հառած, դուրս հանեց գրպանին ստակները, զորս ձեռքին մեջ առնելով՝ սկսավ համրել Սերքո։

— Աս ի՞նչ է, քսան փարա պակաս է, վո՞ւր է ծո Սեփ, մեյ մըն ալ նայե ճեպըդ։

— Չէ, ախպար, չիկա, ըսավ պատանյակը դողահար ձայնով, սոնի մնաց նե իծծուն միտեան քսան փարա պակսընա տվի։

— Ա՜խ, մռլտաց Սերքո, կատաղի նայվածք մը սևեռելով պզտիկին վրա, էս քեղի մարդ պիտի ընեմ եա՛։

Եվ վայրկյանին մեջ նորեն հագվելով հուժկու միտեաճին՝ սալթան ուսին զարկավ, դրանը ետին պահած եմենիները ոտքն անցուց և դուրս ելավ դռնեն ըսելով Սեփին․

— Ինծի մեկը կա նե, ըսե քի Թոտիին կնաց։

Երբ խոշոր ոտնաձայնը հեռացավ փողոցին մեջ, ոտքի ելավ ստամբակը, վրան գլուխը շտկեց, և աչվըները շփելով կը մրմռար․

— Ցամաք հա՜ց կերեր է, վախ Արուս, վա՜խ։


Ալ անկից՝ ետքը Սեփ չափազանց զգուշավորությամբ սկսավ տեսնվիլ պզտիկ Արուսին հետ, չենթարկվելու համար իր եղբորը սաստեցին և ծեծին։ Միայն, երբ առտուները կանուխ դուրս ելլեր