Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տունեն ձուկ, ձկնականջ և այլն ծախելու համար, վեր կը նայեր գաղտագողի, վայրկենական, մնջկատակ մը տեղի կունենար, որում այղ երկու պզտիկ մատաղ սրտերն ալ կը հրճվեին։

Իրենք ալ չգիտեին թե ինչո՞ւ և ինչպե՞ս կը սիրեին զիրար, երկուքն ալ թշվառությամբ մեծցած և թշվառության խեթ տեսած էին իրենց շուրջը, կարելի է այս պարագան իսկ պատճառ եղած էր որ Սեփ և Արուս, որք գրեթե միևնույն տարիքն ունեին, թագուն համակրություն մը տածեն իրարու, սեր մը անմեղունակ, անարատ, տակավին իր փթթումին մեջ և անպահանջկոտ։

Երբեմն օգուտ կը քաղեր եղբորը բացակայությունեն, որ ձուկ որսալու կերթար, և անցնելով քովի տունին պարտեզը որ իրենց պարտեզեն կը զատվեր մեկուկես կանգուն բարձրությամբ տախտակորմով մը, «քուրիկին» հետ «միսաֆիր օյինի», «պեպեք օյինի» կը խաղար, մեկ քանի անգամ ալ «Հարսնիք օյինի» խաղացին, գլուխ գլխի տվին, և Արուսին մամիկը վերի պատուհանեն աղոթք մը մրմնջեց, իփեք, փաթթելով հանդերձ. պսակը կվերջանար համբույրով մը զոր ստամբակը կը դրոշմեր մանկուհիին երեսը Արուսը կը կարմրեր, բայց ձայն չէր հաներ։

Ամեն, գիշեր երերտկալեն տուն կը դառնար Սերքո, օղիով գլուխը տաքցած, խուլ ձայնով հիշոցներ, նախատինքներ կը տեղար անծանոթ անձերու, ոչնչություններու դեմ. իր հայհոյություններեն մեծ բաժին մը կը հաներ «քովի տունիններուն», սպառնալիքներ կորոտար անոնց ղեմ, աչվըները՝ կատաղի բոցերով լեցուն՝ Սեփին վրա հառած, որ կը ջանար ծածկել իր ներքին սարսափն և զգացած անհուն վիշտն այդ անողորմ անիրավ նախատինքներեն։ Երբեմն, այնքան կը լեցվեր սիրտը, ջիղերն այնքան թունդ կելնեին, որ քիչ կը մնար որ պետք եղած կերպովը պատասխանել համարձակեր այդ անարգական ժայթքումներուն, այդ բիրտ խոսքերուն.բայց ինքը իր վրա կը դարձուներ ակնարկը, կը տեսներ իր խեղճ իրանը, ողորմելի սրունքներն ու բազուկները, և անգամ մըն ալ սարսափով կը դիտեր եղբորն արյունագույն գլուխը, ամեհի կուրծքն ու կարշնեղ բազուկները, ու անմիջապես կը վհատեր, կը սմքեր, կուլ տալով իր քենն ու վիշտը կապարե