Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Կ Ո Ւ Զ Ը

Երկարաձիգ նեղկեկ փողոցի մը մեջտեղ, փայտե հին տունի մը տակոքը, փոքրիկ փցոմն խանութի մը մեջ առտվրնե մինչև իրիկուն կերերցուցներ իր սրտաճմլիկ կուզըճ նպարավաճառ Կումիկը, զոր խամպուռ պախալը կանվանեին հոն այդ թաղին մեջ։

Տասներկու տարեկանեն ետքը իր ազազուն ու ծուռիկ֊մուռիկ իրանը դադրած էր բարձրանալե, լայնանալե. զարգացումի բնական օրենքը մեռած էր այդ արարածին մեջ, տարիներու բոլորման հետ հարաճուն դառնություն մը լացնելով անոր նեղլիկ սիրտին մեջ. և ի՞նչ ցավագին ծամածռումով դիտած էր իր անիծյալ կուզին անզգալի տվայտումը։ Այնքան մանրահոգ քննության մը առաըկա ըրած էր զայն, որ քսան տարու եղած ատենը արբշիռ ուրախությամբ դիտած էր թե կռնակին այցուտը ա՛լ դադրած էր ուռճանալե։ Այն ատեն անսահման սփոփանք մը զգաց, իր կռնակին, անհեթեթ բեռն ա՛լ այնքան անշնորհք չերևցավ աչքին. այս համոզումը կազմելեն ետքը կարծեց թե ինքն ալ ամեն մարգերու պես եթե ոչ վայելուչ գեթ ոչ շատ տգեղ մարդ մըն էր. իր այդ անբացատրելի գիտակցությունն այնքան շլացուր իր միտքը, այնքան սխրանք տվավ իր թույլ զգայությա֊ նը, որ հեք Եումիկի աչվըները ամեն կռնակի վրա իրենին պես բան մը կը կարծէին նշմարել, դուրս ցցված կլորություն մը որ ավելի վայելչություն կուտար հասակին քան տձևություն։ Մինչև