Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ երանագեղ օրն հուսահատ ապրած էր․ կյանքի ինքնավար հոսանքին տված էր իր կարճուկ կլորիկ մարմինը, որ խութերու խոչերու վրայե անցնելե ետք, հիմակ անդորրիկ, ծովուն վրայեն կը վազեր կարծես դյուրությամբ։ Անգամ մը որ իր անծին անխախտ գիտակցությունն ունեցավ շատ նպաստավոր կերպով, մտածեց թե՝ քանի որ ինքն ալ մարդ էր՝ ամեն մարդերու պես ապրելու էր աշխատությամբ, որուն պտուղը վայլելու էր իր շնորհքով մարմնին բոլոր խանդովն ու բոլոր ըղձանքովը։ Ասդին անդին ինկավ, ճար ճարակ ըրավ, իր կերպարանքին տխրազդեցիկ սիլուետն ամեն տեղ, ամենուն առջև պտըտցուց, աղաչանք, պաղատանք թափեց թափթփեց, և վերջապես հաջողեցավ մեկ քանի գթոտ սիրտերռ փրցնել քիչ մը դրամ, զոր անմիջապես փորձեր շահագործել։ Այն թաղը եկավ, տունին տակի այն ծակը մագրւր իր սապատող իրանը, հետն ունենալով նպարեղեններու շատ վտիտ մթերք մը, զոր փռեր րուրագրեր հոն։ Փողոցին մեջ ախորժելի անակնկալ մը եղավ Կումիկին երևումը։ Ամեն մարդ արգահատալից կարեկղություն մը զգաց այդ խեղճ սապատողին նկատմամբ, զոր բախտին մեկ անգութ ապտակն այգ վիճակին հասցուցեր էր։ Ժողովրդային շատ հին ավանդական սովորության մը հնազանդելով, մկրտեցին զայն խամպուռ պախալը մակդիրով, զոր մի այն իրենց մեջ կը գործածեին։ Ալ սկսավ ինք հոգալ մո֊ տակա տուներու նպարեղենի մանր մունր պետքերը, իր հտպիտական ձևերովն ու միմոսի շարժումներովը խնդուք պատճառելով իր դրացուհիներուն մանավանդ, որոնք բավական բարեսիրտ էին ան որ երեսին չտալու մարմնին այդ անճոռնի թերությունը։ Անանկ որ ամլ բոլորովին մոռցած էր Կումիկ իր կուզը։

Տունը՝ որուն տակ կապրեր խամպուռ պախալը, կը բնակեին հայր մը, մայր մը և մեկ հատիկ աղջիկ մը տասնվեց տարու։ էլիզա վառվռուն քումայթ աղջիկ մըն էր, զվարթության և աշխուժի խառնուրդ մը փթթինազարդ, որուն մեջ ծնողքը վայելում մը կը գտնեին, ամուսիններու առաջին սիրույն անհետացումեն ետք վրա հասնող այն կակուղ, քնքուշ վայելումը, որուն հեշտանքը, սակայն, փոխանակ մարելու հետզհետե կը շատանա, կը սաստկանա։