Կուզին ներկայությունը զվարճության շարժառիթ մը եղած էր Էլիզային համար․ իրիկունները, դպրոցեն արձակվելե ետք, պատանուհին անոր խանութը կերթար և խնդալեն կը մարեր Կումիկին ծիծաղաշարժ պատմություններեն, զորս սապատողը կը համեմեր չես գիտեր ինչ թաքուն ավյունով մը, անսանձ ոգևորությամբ մը։ Կումիկ բանը գործը երեսի վրա կը թողեր երբ զվարթ աղջիկն իր քովը կուգար, աչվըներն անսովոր բոցով մը կը վառվռեին, երանության ժպիտ մը կերերար միշտ բարակ անգույն շուրթերուն վրա և… երջանիկ Էր Կումիկ։ Օրե օր սիրտին մեջ կաճեր այն տեսակ մը բանը զոր նախ տարտամ, անորոշ կը կարծեր, բայց որ հետզհետէ գույն մը, երանգ մը, նեղացուցիչ հանգամանք մը կը ստանարր էլիզային ներկայությունը, մանավանդ անոր փողփողուն աչվըները տարօրինակ տպավորություն մը ի գործ կը դնեին իր վրա, խուսափիլ կուզեր անոնցմե, բայց ջանք մը, ճիգ մը շէր ըներ, իր կամքեն վեր զգալով այդ բանը։
էլիզային հաճույքն ալ նույն համեմ ատությա մբ կը շատնար, երբ կը տեսներ կուզիկին խայտացումն, մանուկի կամ լավ ես ստրուկի այն ձևերը, որոնցմով կուզեր հրապույր մը ազդել իրեն։ Օր մը, ա՛լ չդիմանալով իր չարաճճի աղջկան դրդումին, էլիզան ձեռքն հանկարծ տարավ կուզին կռնակին․
— Ա՞ս ինչ է, ըսելով և մեծաժխոր քրքիջ մը արձակելով։
Կումիկ վեր ցատկեց՝ կարծես էլեկտրական թանձր հոսանուտն մը ցնցված․ արյան կոհակ մը ելավ խուժեց անոր կապտագույն այտերը, աչվըներուն մեջ դիվային փայլակ մը բոցավառվեցավ, դեպի ետև ընկրկեցավ, և իր ըրած ընդոստ շարժումին մեջ գնաց զարնվեցավ պատին։ Այդ բախումը սուր ճիչ մը կորզեց խեղճ սապատողի կոկորդեն․ կուզը ցցված էր և քիչ մըն ալ մորթը սկրթված։ էլիզա, այս անհեթեթ այլակերպումեն սարսափահար, դուրս վազեց և անհետ եղավ։
Հինգ վայրկյանի չափ այդ դիրքին մեջ մնաց խամպուռ պախալը, հետո ամեն բան մարեցավ, սքլեցավ անոր վրա․ երեսին մորթը իր բնական գույնը վերստացավ, աչվըներն հիմակ ավելի նվաղկոտ փայլ մը առին, գլուխը ծռեց կուրծքին վրա ու թաղվեցավ անզգա թմրության մեջ։ Ի՞նչ կը դառնար խեղճ արածին