Էջ:Novellas of Erukhan.djvu/159

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԳեՐԱԳՈՒՅՆ ՆԵՐՈՒՄԸ

— Թյությունճի՜, սիկարա քեհատը՜, քա՜վ, քիպրի՜թ։ Հիմակ հազիվ տասներկու տարու կա Ռափիկ. երկու տարի առաշ մեծ հայրը թևեն բռներ ու դպրոցեն դուրս հաներ էր` սա տրամաբանական շարժառիթը նետելով թոռանը երեսին․ «Ծո ուսմունքը փուլ մը չըներ, հացերնուս փարան հանելու նայինք․ հայտե նայիմ, հի՛շտ ա՛ռ սա խութին»։

Ու Ռափիկ կես մետր երկայնությամբ, քառորդ մետր լայնությամբ և հինգ մետր բարձրությամբ տուփ մը կախեր Էր ճիտեն վար, որուն մեջ կային ծխախոտի զանազան մեծությամբ տուփեր, սիկարի թուղթի թերթիկներ ու լուցկիի տուփեր, զորս պարտավոր Էր փողոցե փողոց պտըտցնել, իր մանկային սուր, կերկերահունշ ձայնովը գոչելով․

— Թյությունճի՜ , սիկարա քեհատը՜ , քա՜վ, քիպրի՜թ։ Մեծ հայրը նախ իր խռպոտ ձայնովը կրկներ էր այս բացագանչությունը, մեկ քանի անգամ. և մեկ քանի ապտակներ ալ գործնականապես ազդելով Ռափիկի մտային ու ձայնային լարերուն վրա, հիմակ կազմած Էին սույն եղանակավոր ելևէջով, երբեմն մելանուշ, երբեմն սրտագոչ բացագանչությունը, որուն արձագանքը կը թնդար փողոցներուն մեջ, առտվընե մինչև իրիկուն, ամառ, ձմեռ, ձյունին ու անձրևին, մերթ սոխակի մը դայլայլին տպավորությունը թողլով, մերթ տխրահունչ վայոցը հիշեցնելով սգատեսիլ բուին։

Խարխուլ, ողորմելի սենյակը, ուր մեծ հայրը ու թոռ կապրեին՝ փլփլած տան մը գետնահարկին կրծող խոնավությանը մեջ, ուշագրավ