Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կը թվեր անոնց տեսակները, իր ամբողջությամբը շրջուն ռեքլամ մը ընելով իր ձուկերուն, որոնց հետ հարգանոք ու փայփայանքով կը վարվեր միշտ, դիզելով զանոնք իրարու քով,զուգաչափորեն, և ձուկի այդ շարքերը արծաթի փողփողումներով կը շողային արևին տակ։ Ամենեն ավելի ինքզինքը սիրցուցած էր իր բարեսրտությամբը, թաղին ամենեն հարուստները անկից կը գնեին պետք եղած ձուկը։

Իրիկուն մը տուն գացեր էր Ռափիկ ու ապշությամբ տեսեր որ տետեն անթացուպը չի վերցուներ իրեն զարնելու, և անկյունը կքած կը հևար։ Անմիջապես դրացիներն օգնության կանչեր էր, որոնք վազեր եկեր էին, բայց ծերունիին վախճանն հասեր էր.հազիվ ժամանակ եղեր էր քահանա մը բերելու ու հաղորդություն առնել տալու մահամերձին որ իր հուսկհետին հառաչը չարձակած, թոթովելով ըսեր էր շուրջը գտնվողներուն.

— Ռափիկին ըսեք թյություն... չը գողնա...

Հաջորդ օրն իսկ Ռափիկ ա՛լ զզված, մեկ կողմ նետեր էր դըժոխային տուփը, լայն ու հանգիստ շունչ մը առնելով։

Ու ձկնորսության սկսեր էր, անդիմադրելի կոչում մը զգալով այս արհեստին։

Հիմակ իսկ որ քսաներեք տարու էր, երբեմն առանձին գտնված ատենը, մանավանդ գիշերները անկողնին մեջ սոսկումով կը հիշեր, իր մանկության զարհուրելի օրերը, աչքին առջև կուգար տետեին դաժան, ահարկու դեմքը, անոր աչքերուն կատաղի պճլտուքը երբ զինքը տեսներ, և մանավանդ, օ՛հ, մանավանդ այն հրեշ անթացուպը, որ իր մարմինը կը կործաներ, կը խոշտանգեր, իր քաշած աննկարագրելի տառապանքնե՞րը, զրկանքները. հապա այն անլուծելի, անմոռանալի առեղծվածը. այն անծանոթ պատճառը որով ամեն օր իր տուփին մեջեն նյութեր կանհետանային. ասիկա չէ՞ր գլխավոր պատճառն իր թշվառության ու իր չարչարանքին։ Եվ իր կարշնեղ ձեռքերը գեռ. մոլեդնորեն կը գոցեր այս պարագան հիշելով, որ բնավ միտքեն չէր ելլեր, ու կուզեր իր դիմացը տեսնել վատ արարածը որ այդ անգթությունը կըներ իրեն ու բզկտել զայն։

Բայց հիմա գոհ էր իր վիճակեն, գրեթե երջանիկ էր։ Գիշերները