Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ները ծովուն վրա կանցուներ շատ անգամ, ձուկ որսալու համար մեկ քանի ընկերներով,ու առուտները, չավելան գլուխը զարկած, փողոցները կելլեր՝ իր ուժեղ ձայնը տարածելով․

— Թազե պալեքլա՜ր․․․

Ցորեկ մըն էր, աշնան սկիզբը։

Ռափիկ ետ կը դառնար ձուկերուն մեծ մասը ծախած, սիրտը գոհ և ուրախ։ Փողոցե մը անցած պահուն, ուր շատ ծանոթ էր Ռափիկ, տունե մր կանչեցին զինքը։ Կարծելով որ ձուկ պիտի գնեն, վար առավ չավելան դրանը առջև ու ձեռքերը մեջքին դըրած, սպասեց․ դուռը կամաց մը բացվեցավ ու կնոջ վշտահայտ, գրեթե նոր արցունքոտած դեմք մը դուրս երկննալով՝ մեղմիվ ըսավ․

— Ռափի՛կ, տղա՛ս, քիչ մը վեր կուգա՞ս․․․զավակս կուզե կոր քեզի։

— Բեք աղեկ, մայրիկս, կամ․․․ ըսավ Ռափիկ ձուկերովը մեկտեղ ներս մտնելով. տղադ ինչ պիտի ըսե քի ինծի․․․

Կինը հառաչ մը արձակեց։ Պատասխան չտվավ։

Ձկնորսը եմենիներր հանեց ու բոպիկ ոտքերովը կնոջեն առաջնորդվելով վերի հարկն ելավ, ուր սենյակ մը մտավ։

Տխուր պատկեր մը պարզվեցավ հոն իր աչքին։

Մահճակալի մը վրա հիվանդ մը պառկած էր կմախաձև․ երիտասարդ մըն էր անշուշտ զոր հյուծախտր կրծած ու մահվան դուռը բերած հասցուցած էր․ կը հևար։ Սնարին կողմը աթոռի մը վրա քահանա մը նստած էր, ու քիթին տակեն բան մը կը մռըլտար, հոգեվարքներուն աղոթքը։

Ռափիկ ներս մտավ վարանելով, շփոթված․ իրեն ընկերացող կինը կամաց մը անկողնին մոտենալով րսավ հիվանդին

— Գարեգին՛, զավակ՛ս, իշտե Ռափիկը եկավ։

Հիվանդը էլեկտրական ցնցում մը կրածի պես, ամբողջ մարմնովը դողդողաց, աչքերը թարթափեց ու ակներև ճիգով մը բացավ ղանոնք․ Ռափիկը տեսնելով իր դեմը, սփոփանքի լայն