Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/181

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Կորսվե՛ սըկեց, չափխըն շո՛ւն․․․ կորսվե՛ կըսեմ․․․

Համբիկ՝ աղջկան այս զայրացկոտ կերպարանքեն քիչ մը սարսափահար՝ գրպանը դրավ նամակը, ու գլուխը սպառնագին երերցնելե ետք՝ խույս տվավ ըսելով․

— Միտքեդ չելլա այս ըսածդ, չըլդի՛կ։

Ա՛լ անկեց ետքը Համբիկ բնավ չերևցավ այն կողմերը. ամեն մարդ զարմացավ այս անակնկալ անհետացումին վրա. հարցուցին փնտռեցին իրեն համակրողները. մանավանդ փողոցին մանրիկ աղջիկներուն շատ դիպավ անոր աներևույթացումը։

— Զավալլը Համբիկ, արդյոք անոթությունե մեռա՞վ:

Տարիներ անցան։

Օրիորդ Սիրանույշ երջանիկ եղավ, ամուսնանալով այն երիտասարդին հետ զոր կը պաշտեր և զոր ամեն կատարելություններով օժտված կը կարծեր։

Մեղրալուսինն անցած էր մեղրի պես անուշ, բայց անոր պես ալ վաղանցիկ։ Հեք աղջիկը, որ անկեղծ սեր կը տածեր իր ամուսնին համար, ահագին, հոգեմաշ հուսախաբություն մը կրելու դատապարտված էր։ Քաղցր ու անդորր կենցաղ մը երազած էր վայլել ամուսնական կյանքին մեջ․ իր այս երազը իրականության չփոխվեցավ սակայն․ վասնզի ամուսինը, հեղհեղուկ երիտասարդ մը, շուտով հափրացավ, գգվեցավ այս կաշկանդված կյանքին հեշտություններեն, այդ հարկեն դուրս փնտռեց հաճույքի այն աշխարհը, որ բաց է ամենուն և որ իր գգվանքները շռայլորեն կը բաշխե։

Սիրանույշ նախ ուզեց ինքզինքը խաբել էրկանը բռնած ապօրեն ընթացքին մասին․ բայց շատ չանցած, ամեն պատրանք վանելու ստիպեցավ, վասնզի ամուսինը այնքան անտարբեր եղավ իրեն նկատմամբ, որ խեղճ մանկամարդ կինը չհամարձակվելով իր ծնողաց օգնությանը դիմել, վասնզի անոնք քիչ մը հակառակած էին այս միությանը, ուրիշ միջոցներու ձեռնարկեց․ նախ ինք հետամուտ եղավ գտնել պատճառը որով ամուսինը