Էջ:Novellas of Erukhan.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վտիտ մարմինը ու տեղ֊տեղ կցուցունեին բարակ ոսկորներու ցցվածքներ։ Լայնեզր դեղնագույն հարդե գլխարկ մը մինչև աչվըները կիջներ, և իր ձևացուցած շուքին մեջ կպարփակեր ամբողջ այդ իրանը դյուրաբեկ։ Երբ տղեկին մանր ոտքերը կհոգնեին, ա՛լ կսկսեր կախվիլ քրոջը ձեռքեն, ու գրեթե քաշկռտվելով երթալ. այն ատեն քույրը կըսեր.

— Ախպարի՚կ, քալէ, տահա մայրիկին չհասանք։

― Ե՞րբ պիտի հասնենք, քուրի՛կ։

— Հիմակ։

Եվ երկուքը մեկանց նոր ուժով մը ոգևորված կհասնեին առջևեն գտցողներուն, որոնցմե մեկը, ատեն֊ատեն, գլուխն ետին դարձունելով, կըսեր բիրտ ձայնով մը.

― Ա՛խ, լակոտնե՛ր, ինչո՞ւ հետս եկաք. սատկեցունեմ պիտի ձեզի։

Այս մարդը անոնց հայրն էր, գռեհիկ, խորշոմած դեմքով, թափթփած հագուստներով։ Սաստիկ սրտնեղություն կզգար այդ ապարդյուն ճամբորդությունեն, օգոստոսի այդ այրող մրկող արևին տակ. ու երբ կարմիր մեծ թաշկինակովը երեսին քրտինքը կսրբեր, ակռաներուն մեջեն կմռլտար.

― Այս կինն ալ մեռնելու ատենը գտավ...

Եվ հուղարկավորներու այդ սակավաթիվ տխրատեսիլ թափորը լուռ ու մունջ կշարունակեր իր ճամբան՝ դեպի Պալըգլըի գերեզմանատունը։

Հոն, անսահման գերեզմանոցին մեջ հովը կխջրտացներ կանաչ ծառերը, մեռելության համայնալուր ղողանջ մը կարծես տարածելով տաք բալուտ մթնոլորտին մեջ. ծառերուն ստվերները, մահվան ուրվականներուն պես, ճերմակ գերեզմանաքարերուն հետ կխաղային, անոնց զատվածքներուն վրա կոտրտվելով քմահաճորեն։ Տխրությունը բնության գեղածիծաղ շքեղությանը մեջ կարձանանար հոն. բայց մռայլին ու պայծառին այդ հակադրությունն էր մանավանդ, որ ի հանգես կբերեր մահվան հավիտենական