Էջ:Novellas of Erukhan.djvu/25

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեջեն սկսելով բերնին մեջ կավարտեր. և այն ատեն, իր այդ զզվելի խեղկատակ դիրքին մեջ, սա խոսքը կը թելադրեր աղջիկներուն.

— Կրո՜ղը տանի:

Խեղճ Մարկոս աղբարը իրավ կր ըմբռներ նենգամիտ աղջկան իրեն ըրած շողոմարար քծինքն և տեսակ մը գոռոզանք կուռեցներ կուրծքն, որ սաստիկ կը բաբախեր, այտերը կը դունավորվեին, աչքերը բոցեր կը արձակեին, ուսերը կը տնկվեին և փքոցի մը պես, որ սաստիկ ուռելեն ետք կը մարի, կր կքի, ապուշն ալ երկար հառաչ մը կարձակեր, իր խանդին, իր տռփանքեն, իր գրգռման բովանդակ արտահայտությունը դնելով այդ խեղդուկ հառաչին մեջ, անգութ, կծու քրքիջներ կարձակվեին որք ջրի սառ սրսկումի մը պես կիջնեին ապուշին վրա։ Եվ սակաւն գործն հոն հանգած էր, որ ապուշն համոզված էր թե օրիորդ Սուրբիկը իրեն պիտի տային ապուշի համոզում, զոր աշխարհի մեջ բան մը կարող չէր խլել հանել այդ անբան պատյանին մեջեն։

— Հա՛, հա՛, գիտեմ, կը մրմռար, ինծի պիտի տան Սուրբիկը, ինչ՞ու չիտան, ի՞նչս պակաս էր․ ինե աղեկի՞ն պիտի տան… ամա, ի՞նչ թոմպուլիկ, ի՞նչ աղվոր աղջիկ…

Եվ Մարկոս աղբարին այս քաղցր ու ոսկեզօծ հույսն օր ավուր կամրապնդվեր ու կը տարածվեր անոր էության մեջ՝ հաստ ջիղեր կապելով՝ այն հազարումեկ խաբուսիկ փայփայանքներեն զորս․ խորամանկ աղջիկը կը շռայլեր խեղճ մարդուկին, փայփայանքներ որք կը շեշտվեին մորը հեգնական սա խոսքեն՝ ուղղյալ առ Մարկոս աղբար։

— Հոգդ պիլե մըներ, մա՛րդ, իշտե Սուրբիկ քեղի պիտի տամ․ քյոշես յան եկուր, կե՜բ խմե՝ քեֆ ըրե․ ասկե ըռհաթ տեղ ո՞ւր պիտի կտնաս։

Իր ապագա զոքանչին արտասանած այս մեն մի բառը էլեկտրական սարսուռներ կուտար ապուշին, որ բերանաբաց ու ապշաբեկ մտիկ կըներ, իբր թե պատգամ մը Ըլլային այդ խոսքերն, որոնցմե կախում ունենար իր ճակատագիրը․ այո, մտիե կըներ՝ խորունկ ու թափանցանց ակնարկ մը սևեռելով այդ կնկան