Jump to content

Էջ:Novellas of Erukhan.djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վրա, որ չարաչար կը խաբեր զինքն, հաճույք մը, վատթար հաճույք մը զգալու համար ևեթ։

Ալ միմիայն այս բանին վրա կը մտածեր Մարկոս աղբար. իր ունեցած մտավորական դույզն կարողությունը կր սպառեր, կը հատցուներ այս ակնկալության առաջ բերած բազմապիսի և անհատնում հույզերուն մեջ. գիշեր ցերեկ անոր վրա կը մտածեր, և ըստ իր կարյաց, թռիչ կուտար երևակայությանը, որ հիմարական հեշտանքի մը հագեցման զգայնությունեն անգին չէր անցներ, զազիր, ընդոստ արթնցած հեշտախտ մը, որուն վրիպումն՝ ահռելի ըլլալու էր։

Օրին մեկը, Մարկոս աղբարը իր ապագա զոքանչին մոտեցավ երկչոտ ու խպնոտ ձևով մը, օգուտ քաղելով իրենց առանձնությունեն, և քանի մը անհասկնալի թառեր մրթմրթաց ճշմարիտ խպլիկի մը պես. կինը ժպիտ մը զսպելով քովիկը գնաց։

— Ըսե՛, Մարկոս աղբար, պոռալով ըսե, ինչո՞ւ կը խըպնիս...

— Չէ, չեմ խպնիր, մինակ... սա պիտի ըսեի որ... իշտե ան գործը ե՞րբ պիտի ըլլա...

— Ո՞ր գործը, ըսավ կինն ավելի մոտենալով ու միշտ ճիգ մը ընելով՝ խնդուկը բռնելու համար։

— Օֆ, չե՞ս հասկնար... իշտե, ինքը... պանը... նշանը...

— Ի՞նչ նիշանի...

— Ի՞նչ նիշանի մի... նիշանտուք... սաաթ մը առաջ ընեինք լմննար...

Այս ըսելով Մարկոս աղբար ձեռքը տափատին գրպանը խոթեց շտապով և խոշոր կարմիր կծիկ մը դուրս հանեց, և սկսավ քակել այն անհամար կապերը որոնցմով կծիկ մը ըրած էր ահագին թաշկինակ մը. քակե՜ց... քակե՜ց, թուշը կուրծքին կրթնցուցած, ձեռքը դողդողալով` մինչ կինը, հետաքրքրված, ուշադրությամբ կը նայեր անոր, անհուն ժպտի մը մեջ կծկված իր դիմագծերուն վրա արգահատանքի թեթև արտահայտություն մ`ունենալով... Վերջապէս կապերը քակելով, կարմիր թաշկինակին ծայրը մինչև գետին հասած էր, մինչև մյուս ծայրեն, վերջէն կապէն, որ ամենեն ամուրն էր և զոր ստիպվեցավ կողմնակի