մեկ ակռայով թուլցնել, բան մը ելավ, կլոր կարմիր փայլուն մատանի մը, զոր ծանր կերպով և անբացատրելի զգուշությամբ հազիվ երկու մատներուն միջև բռնած՝ չաղարտելու համար անշուշտ անոր փայլն ու հղկումը, կարկառեց տիկնոջ, որ մեքենական շարժմամբ մը առավ զայն, ու վրան նայիլ սկսավ ապշությամբ։
— Ի՞նչ է աս, Մարկոս աղբար, հարցուց։
— Ի՞նչ պիտի ըլլա, նշանտուքիս մատնին, ըսավ ապուշը, գլուխն անգին դարձուցած, ու աչվըները քթթելով։
— Շատ աղեկ, անանկ Է նե աս գիշեր էկու տե քիչ մը նստինք, հարեց՝ ճամբելով զայն ու խնդալէն գալարվելով բազմոցին վրա։
Արդարև այն գիշերը քանի մը դրացիներ ու դրացուհիներ ժոդվեցան տիկին Գոհարին տունը, աղջկանը նշանտվության համար. Մարկոս աղբար պարագային հարմար լրջություն մը առած էր, նշանածի լրջություն, որ ավելի ուժ կուտար այդ ծիծաղաշարժ խեղկատակության, այդ անխիղճ ու անողորմ խաղին. անհուն, անսահման հրճվանք կը զգային հոն գտնվողները, որք ամեն ջանք կընեին իրական երևույթ մը տալու այդ հանդեսին, իրենց ծիծաղելու պոռթկումն ետքի պահելով։ Օհ, տեսնելու բան էր Մարկոս աղբարին դեմքն, որ թեթև դեղնություն մ՝առած էր ներքին խռովիչ հուզումներե. սովորականէն քիչ մը մաքուր հագված էր, ածիլված էր, որով լերկ թմթռկած մորթին վրա երեվան ելած էին բազմաթիվ արյունոտ գիծեր, պեխերուն չափազանց եր կար ծալքերը կտրած կոկտծ էր և սպիլոակախառն երկաթ մազերը թբջվելով փակած կերևեին քունքին ու ծոծրակին վրաճ աղտոտ գունատ ֆեսին տակեն։ Արդյոք ի՞նչ խայտանքի մեջ էր իր սիրտը, արդյոք որչա՜փ լուսավոր հորիզոններ կր բացվեին կր գոցվեին մաքին առջև, որոնց ակնախտիղ փալփլու֊ կր կր կուրցներ իր տեսողությունր, արգիլելով իր ղուրջն անցած դարձածը տեսնելու։
— Կենացդ, Մարկոս աղբար։
— Աստված թամամին հասցունե։