կարող եղան և ասով ժողովրդյան այն անտարբերությունն անվստահության փոխվելով՝ ալ յուր փափագը բոլորովին մարեցավ, թատրոնի վրա ունեցած գաղափարը խանգարեցավ և Արևելյան անունն ալ իր դիրքովը մեկտեղ Ալգազարի փոխվելու դժբախտությունը արժանացավ5)։
Ի՞նչ օգուտ կրցին ունենալ այնչափ զոհողությունները, աշխատությունները և ժողովրդյան այն փափագը.— բոլորն ալ հօդս ցնդեցան, և անոնց հիշատակները միայն կեցած են այսօր, և որոնք միշտ ցավ կը պատճառեն ճշմարիտ զգացման տեր եղողներուն։
Մեկը, մեկը կար մի միայն6), որ թատրոնի վերականգնության կարծես ի բոլոր սրտե ուխտած` առանց վարանելու ամեն միջոց ձեռք առավ, զոհեց իր անձը, իր կյանքը, իր քսակը և վերջապես զոհեց ամեն բան՝ ինչ որ իրեն սիրելի էր. և ահա ի շնորհս անոր, գրեթե կես-Հայ թատրոն մը ունինք այսօր Օսմանիե անվամբ7), բայց այն ալ անորոշ վիճակի մը մեջ։
Ուրեմն ինչո՞ւ չենք քաջալերել զանի, քանի որ մեզի փառք ու պարծանք համարվող շենքի մը հաստատությանը և անցյալին մեջ տեղի ունեցած նախատինք մը մեր ճակտին վրայեն սրբելու համար ամեն ջանք և զոհողություն չի զլանար։
Մենք խիստ բծախնդիր ըլլալով, ամեն բանի մեջ օրինավորություն կը բնտռենք. այո՜, օրինավորությունը միշտ հարգելու է, բայց սա ալ գիտնալու է, որ առանց կողմնակի պարտավորությունները ի գործ դրվելու՝ օրինավորությունն ալ անկարելի է։
Մենք թողլով մեր հայկական ներկայացումները, կը դիմենք