Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ազգային հանդիսավայր մը ճեղքե՜լ, ազգային հիշատակ մը հոշոտե՜լ ազգի մը սիրտը ճեղքել, ազգի մը սիրտը հոշոտել է։

Ասով Ագապյանի վսեմ նպատակը իր օրրանին մեջ կը դեղնի, լուսահար ճակատը կը կարմրի, մայրության կորովի սիրտը կը սխրի, ծունկը կը կթոտի։

Ագապյանի սրտեն սրբազան տրոփը խեղդել է այդ։

Մտածեցե՛ք, ո՛վ Ագապյանի վեմը։

Դուք՝ որ ազգին գահոսը կը խառնեք միշտ, դուք՝ որուն քրտունքը ազգի մը այն ահավոր վերքին սպեղանին կը կազմեն և քանի մը տարի առաջ լուսո տաճարին հիմունքը օծեցին, մտածեցե՜ք։

Այդ տաճարին սեմին վրա սիրտ մը կ՚արյունի:

Ազգինն է այդ սիրտը։

Եվ դուք պարծանոք կը խոստովանիք թե Ձեր նպատակն է այդ սիրտը վիրաբուժել, մտածեցե՜ք վերջին անգամ։

Եվ Ագապյան սանուհիք կը հավանին այս որոշման։ Չեն բողոքեր այսպիսի ցավալի պառակտման մը դեմ), և իրենք իրենց կ՚ուզեն оտար հանդիսավայրի մը մեջ հիշատակել ազգին Սահմանադրության ԽՈՐԹ հանդեսը)7։

Անոնք այժմեն կը սովրին դյուրավ վշտահարել, հանրության դեմ քեն պահել, բաժանման ոգի կրել, անոնք՝ որ լուսո տաճարի մը հանրության ջահերը պիտի ըլլան, անոնք՝ որ մայրության առաքելուհիներ պիտի ըլլան։

Ջնջեցե՛ք, ջնջեցե՛ք այդ սև դրոշը Ագապյանի պայծառ ճակտեն։

Ձեր նպատակեն սոսկացե՜ք։