Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տխո՜ւր բան. գործեր չ՚ունինք, որ հիշատակներ ունենանք։

* * *

Հորիզոնին վրա վարդերու հրդեհ մը կը ծավալեր)։ Աստղերն անգամ խտղտել, տժգունել և մարմրել կ՚սկսեին։

Թավուտքի մը դայլայլիկը Մայիս 30ի առավոտը կը հծծեր:

Բյուզանդյանի կապույտ գոտին) կը ծփծփար։

Տեսարանին մեջ փա՜ռք և թվականին մեջ կրա՜կ կար:

Ճակատս երազներու օրորոց մ՚էր դարձած։ Կը դողդոջեի այս թվականին առջև։

Ոսկեզօծ սարեր ընդնշմարեցի. վարդերու աճյունին մեջեն մեծ կայծ մը կը բարձրանար Երկնքի լուսալիր Բիբը։ Լուրջ Վոսփոր մը կը ծիծաղեր, կ՚ուռեր և կը փրփրեր, կը սոնքար այնպիսի սիրալիր և նշանավոր թվականի մը ներքև։

Նվագներու, կեցցեներու և ծափերու ներդաշնակություն մը, սրտագրավ ժխոր մը Գուզկունճուքի նավամատույցը թընդացուց։

Շոգենավ մ՚էր այս ժխորը շնչողը. սրտադրոշմ դրոշակներ կը ծածանեին, սրտեր. կը բաբախեին հոն. ամենքը գունաթափ էին, կը հևային սույն թվականին վայրկյաններուն հետ։

Երևակայե զիս ալ, բարեկա՛մ։

Չեմ գիտեր, թե ինչպես ինքզինքս այս շոգենավը նետեցի:

Կը քալեինք, կ՚երազեի. սիրտս դաշնակ մ՚էր և հոգիս մեղեդի մը։ Հանկարծ ձայն մը զիս թոթվեց, տեսիլ մը սառած նայվածքս հափշտակեց, երիտասարդ մ՚էր տեսածս