Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուրախ եմ որ չարաչար կարմրեցա այս թյուր կարծիքին վրա, հեգնս փուշի մը պես հոգվույս խրեցավ, երբ լսեցի և տեսի ազգասեր օրիորդին նպատակն ու qnրծը:


Ազդու շեշտ մ՚էր իր խոսքը, որ եզրակացուց թե՝ կնոջ շուրթերը ոչ թե միայն ժպտելու, համբուրելու և հրապուրելու համար գծված են, այլ մանավանդ ՀԵՂԱՓՈԽԵԼՈՒ: Պատիվ կը համարիմ ինձ ծափահարել սրտի և մտքի այդ վեհ առաքելուհին։