Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/158

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ընտանիքդ լավ վիճակի մեջ է, քույրդ և պզտի հրեշտակներդ կլիմայիդ մոտեցան, անշուշտ բավական գոհ ես։

Եթե իմ վրայոքս ալ տեղեկություն կուզես, վիճակս նույնություն է. առանձինն ըլլալու համար շատ անգամ տունիս մեկ ցուրտ խուցը մեկնած մույգ ու սառ մատներով գրիչ կը ճարճատեմ, կը մրոտեմ, կը վառիմ, աչերս խոշոր խոշոր կը բանամ, կը մրմռամ, ձեռքս ճակտիս կը տանիմ, անհամբերության հառաչ մը կ’արձակեմ, կը խոկամ, կը ծխեմ... ասոնցմե արտադրյալն է թատերախա՜ղ).․․ հիրավի բռնի թատերագիր կամ բանաստեղծ մը ըլլալ կ’ուզեմ, տենչ մը, որ աղքատիկ հյուղի մը անկյունը՝ քաղցի և ցուրտի սև վերմակներուն տակ վերջապես ակամա կը մարի... Ինչ որ է, պիտի հանդուրժեմ որչափ որ կարենամ, ստակը չեմ ատեր, բայց գրիչը կը սիրեմ, սփոփ մ’է նա ինձ այս անձուկ կացությանս մեջ, հիմակվն գործատերերը կով կուզեն գործածելու և աշխատցնելու՝, ոչ թե մարդ), ես այս սկզբունքը ճակտիս վրա գրեցի— համբերել և հուսալ— այս սկզբունքը քեզ ալ կը հարմարի... տեսնե՛նք, քանի մը թատերախաղեր ունիմ, կրնամ ստակով կամ ծափով փոխանակել... աս ալ ըսեմ, ամիսի մը չափ մինչև անգամ խոնարհեցա դերասանություն ընելու) ընտանիքիս կարոտը լեցնելու համար, բայց Վարդովյանի (հին արկածներե մնացած ատելության կրակովը բորբոքած) նախատինքներուն չկրնալով հանդուրժել)՝ աղտոտ անկողինս թատրոնեն տուն փոխադրեցի)․ այս ալ ըրի ապրելու համար, անգործությունը թոթափելու համար, ինծի ըրած նախատանաց պատմությունը սոսկալի է, և ես ավետաբանական հեղությամբ ներեցի․․․ հիմա այդ անցքը հոս պատմելը անպատեհ է)․․․ Դու բաժանման կետերուդ շատ կրկնեցիր, որ գործ