Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ա՛յս է կյանքր։

Ա՜հ, գեղեցիկ կյանք մ’ալ կա. սերն է այդ. «Երգե՜լ, աղոթե՜լ ու սիրե՜լ. Ա՜հ, ի՜նչ բանաստեղծական կյանք, ի՜նչ կատարյալ կյանք. դուք կ’երգե՜ք, կ’սիրե՜ք ու կ’աղոթե՞ք։

Աշխարհի մեջ հոգիներու էն35 մեծ36 ախորժը սիրելն է. դուք զ’այս՝ քան զամեն մարդիկ աշխարհի` ընտիր և վսեմ կերպով դիտեք. դուք կ’սիրեք և կ’սիրվիք. կ’սիրեք անդր քան ղգերեզման37. կը’սիրվիք38 անդր քան զհավիտյան։ Եղբայր իմ քանիո՜ն սիրելի՜ և տենչալի էր ինձ տեսնել ձեր սիրո նշանավոր39 Հանդեսը2). եթե զայն երկրի վրա վայելելու անհուն քաղցրությունը չունենամ, Աստեղաց և Հրեշտակար Հայրենիքեն40 զեփյուռի շնչով նորա մեջ հծծելու երազը ու տենչը (ի՜նչ հուսահատ41 կը խոսիմ. ներեցեք եղբայր42, ամեն ինչ պիտի խոստովանիմ ձեզ թեև43 խառնաշփոթ.) ունենամ պիտի։ Ա՜հ, քեզ հետ ես ալ կ’աղաչեմ և կ’փափաքիմ44 նախախնամության45 որ46 պահ մը հրաման տա որ մահն ու կյանքը զինադուլ ընեն և47 ես48 ալ49 տեսնեի՜50 տապանին51 թռչնիկին52 և53 գիշերվան54 արևին55 Աջակցումն56... ինչ սրտահարույց57 րոպպենե՜ր...

Այդ աջակցումը շանթի ոլ ծաղկի աջակցում մ’է.

Արևն ու տիեզերք զույգ մը նոր երջանիկ պիտի տեսնեն.

Ձեր ճակատագիրը երջանկություն է։

Մարդիկ միայն ձեր վրա նախանձելու չափ զմայլին պիտի։

Դուք ամբիծ եք և զուտ. ով որ ի ձեզ սև ու պղտոր կտեսնե ինքն է սևն ու պղտորր. Նուպարա և Փանոսյանի Սանուց ապագա ուխտն իր առաջին շունչն ու ճաճանչը ի Ձենզ