Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/24

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կուրծս ուռուցիկ լանջ մը ըզգաց սիրաբախ,
Սիրո մրմունջ, հառաչ լսեցի բեկբեկ խոսք,
Դողդոջ ու գիրգ՝ պաղ ձեռք մ՚ըզգաց ձեռքըս սոսկ
25 Թևերուս մեջ լույս մը, հով մը մարեցավ,
էակ չէր նե, այլ սեր, հուր, շունչ, ժըպիտ, ցավ.
Գոհար աչեր, վարդ այտ, այլ ինքն էր թախիծ.
Այն գիսավոր աստղեն «քար մը» մընաց ինձ...
Հիշատակ մը, գերեզման մը․․․ սո՛ւրբ սափոր,
30 Ուր հեկեկով սիրտըս կ՚ընե միշտ թափոր․․․։
Երանի՜ թե ըլլամ ես շիթ մ՚արտասուք
Եվ անհետիմ դամբանիդ քով սերասուգ,
Իցի՜վ թե խոտ մ՚ըլլամ ու ես ռամքիմ հոդ,
Ծաղիկ կ՚ըլլամ, բայց առանո քեզ չ՚ունիմ հոտ,
35 Լույս թե մութ, քուն, շուքըդ պիտի չ՚անհետի,
Հառաչելով ուշ պիտ՚ ըլլամ ոսկո ու ռի,
Շիրմիդ վարռոր չի թոռմած ռեո որկեմ ես․․․
«Կյանք կուտաս՝ սիրտ թե տառ» ոսեն ետևես։


1869