Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/283

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

իսկապե՞ս թատերազդի վրա ոտանավոր է տպված։ Ահա թատերազդի այն հատվածը, որ վերաբերում է այդ բանսատեղծությանը («Մասիս», 1869, 22 փետրվար, «Մամուլ», 1869, թիվ 8, էջ 24)։

Հիշատակ

Տաղերգության պ. Պ. Դուրյանի

Արտասանյալ օր․ Վ. Գարագաշյանե

Թերևս սա սովորական ծանուցում է և ամբողջ թատերազգի տեքստը չէ։ Բայց այդ ազդի վրա ևս բանաստեղծություն չի տպագրվել։ Դա կարելի է եզրակացնել հետևյալ փաստից։ Ե․ Դուրյանը ունեցել է հիշյալ թատերազգը։ Այդ մասին հայտնում է Մ. Միհրդատյանցը 1891-ի սեպտեմբերի 23-ի նամակում. «Անտիպ ոտանավորներ չունի (Դուրյանը), միայն թատերական ազգի մը մեջ, զոր պահած էր և հետո տեսա, դրված էր, թե 1869 փետրվար 22 շաբաթ գիշեր, օր․ Վ․ Գարագաշյանի կողմե պիտի արտասանվի պ․ Պետրոս Դուրյանի մեկ տաղերգությունը Հիշատակ անուն»։ Ուրեմն բուն թատերազգում ևս բանաստեղծության տեքստ չի եղել և «Հիշատակ»-ը Մ․ Միհրդատյանցին անծանոթ է եղել։ Դրանում վերջնականապես համոզում է նույն նամակի հաջորդ նախադասությունը. «Հավանորեն այս այն անտիպ ոտանավորն է, զոր օր․ Ալիս խոստացած էր քեզ յուղարկել» (ԲԵՀ, 1968, №1, էջ 147)։ Այդ բանաստեղծությունը ցարդ մնում է անծանոթ, իսկ օր․ Ալիսի (Սիպիլ) մոտ, ինչպես կտեսնենք, եղել է, այլ բանաստեղծություն («Պիտի մեռնի՜մ ես»)։ Դատելով Ա․ Գալայճյանի հաղորդումից, այդ թատեիազգը ևս Պ․ Դուրյանի արխիվում չի պահպանվել։

38. Ի՜ՆՉ ԿԸՍԵՆ

(էջ 88)

Ըստ Ե․ Դուրյանի և Մ․ Միհրդատյանցի ընդօրինակած ցանկերի, այս բանաստեղծությունը մտել է Բ տետր։ Ինքնագիրը չի պահպանվել։