Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ ցրում է ամեն մի տարակույս և վերջնականապես ապացուցում, թե «Թատրոն»֊ն իսկապես պատկանում Է Պ. Դուրյանին, իսկ «Պ.»-ն վերջինիս ստորագրությունն Է։

Խ. Ամիրյանը հայտնում Է, որ Էքսերճյանի ընդօրինակած տետրում ինքը կարդացել է Պ. Դուրյանի այս հոդվածը։ Նա գրում է. «1869 դեկտմ. 27-ի «Օրագիր»֊ի մեջ Դուրյան կը բնորոշե թատրոնին և դերասանին դերը զանգվածներու դաստիարակության նկատմամը և կըսե.

«Թատրոնը հայելի մ՚է որուն մեջ մարդս կրնա յուր ճշմարիտ պատկերը տեսնել և որով լուր նշմարած անհանո տեսքերը անհետացնել և մաքրել: Իսկ դերասաններն ալ մեկ մեկ դաստիարակներ են, որ ամեն աստիճանի մարդոց ճշմարիտ պատկերը կու տան բարության և լավության հետևանքները ներկայացնելով, մարդու բարոյական զգացմանցը փափագողը պետք Է թատերասեր ըլլա, կամ այն, որ թատերասեր Է, ուրեմն բարոյականության ծավալման փափագող է» («Լուսաղբյուր», 1953, հոկտեմբեր, թիվ 14, Էջ 53. ընդգծումները մերն են— Ա. Շ.):

Մեջբերված հատվածը, տեքստային աննշան տարբերություններով, որոնք արդյունք են ընդօրինակման, առնված Է «Թատրո» հոդվածից։

Տպագրվում Է ըստ առաջին հրատարակության։

1) ...խոսարանի հաստատությունն ալ... իր ծնունդը առած օրեն իր թշնամիներն ու հակառակորդներն ունեցավ...— Խոսարանների նկատմամբ թշնամական դիրք Էին գրավել մի շարք պարբերականներ և առաջին հերթին Կ. Պոլսի «Ծիածան» թերթն ու նրա թղթակից Թաթուլը։

2) ...մինակ Հայկական և Անձնվեր ընկերությունները դեռ հաստատ կեցած են...— Հայկական ընկերությունը հիմնվել Է 1862-ի մարտին, Սամաթիայում, հետապնդում Էր բարեգործական նպատակներ, օգնել է հրդեհից տուժած թաղերին, Ավազաղբյուրի մանուկների կրթության գործին և այլն։ Անձնվեր ընկերությունը 1860-ից գործում էր Ղալաթիա թաղում, նպատակն էր պանդուխտ հայերին գրել-կարդալ սովորեցնել։ Ընկերությունը Կ. Պոլսի զանազան թաղերում բացել էր կիրակնօրյա վարժարաններ, իր բաժանմունքներն ուներ նաև գավառներում։

3) ...ԱՐԵՎԵԼՅԱՆ անուն թատրոն մը ունեինք... Բայց հանկարծական արկած մը զանի իր... ընթացքեն դադրեցուց— Արևելյան թատրոնը հիմնվել