Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հիշում է Դուրյանը Ա. Լուսինյանին գրած նամակում (1871, <դեկտեմրեր 10>)։

Տպագրվում է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

1) ...կ’արտաքսվին... առանց պատճառի կամ առանց դպրոցական կանոնաց դեմ զեղծում մ’ըրած ըլլալնին հաստատվելու— Տե՛ս «Երկու խոսք առ սամաթիացիս» հոդվածի ծանոթագրությունները։

2) ․․․պ․ Փանոսյանի հլու սարկավագներեն մեկը կըսեր— Ակնարկ վերաբերում է Ռեթեոս Պերպերյանին, որ այցելելով Ագապյան վարժարան՝ «Մանզումե»-ում տպագրված մի նամակում (1871, հուլիս 12, նյումերո 1638) գոհ է մնացել դաստիարակության դրվածքից և գրել․ «Ստուգատիվ, Ագապյան վարժարանը մեծ ապագայի մը օրրան է»։ Դուրյանը կշտամբանքը բացատրվում է այն բանով, որ այդ օրերին հասարակությունը շատ էր վրդովված Կ․ Փանոսյանի կամայականություններից (տե՛ս նախորդ հոդվածի ծանոթագրությունները)։

3) ․․․դուք որ ի փառս Ագապյանի․․․ ցարդ սուրբ քրաունք թափեցիք — Ա․ Վարդանյանը մինչև դպրոցից հեռացվելը ի նպաստ Ագապյան վարժարանի հանգանակություններ է կազմակերպվել։ Այսպես, նա սահմանադրության հանդեսի օրն արտասանած իր ճառը առանձին տպագրությամբ բաժանել է ներկաներին՝ փոխարենը հօգուտ Սամաթիայի վարժարանների (Ագապյան, Ս․ Սահակյան և Նունյան) խնդրելով մեկ արծաթ մեճիտիե, ապա այդ ճառից 100-ական օրինակ ուղարկել թերթերի խմբագրություններին՝ վաճառելու (տե՛ս «Մասիս», 1871, 10 հունիս, թիվ 1099)։ Ա․ Վարդանյանը հետագայում ևս նույն նպատակով հրապարակային ելույթներ է ունեցել։

8․ՈՎ ՈՐ ՈՒԶԱԾԸ Կ’ԸՍԵ, ՉՈՒԶԱԾՆ ԱԼ ԿԸ ԼՍԵ

(էջ 148

Առաջին անգամ հրատարակվել է «Օրագիր Կ․ Պոլսո» թերթում (1871, 23 հուլիս, թիվ 506), ստորագրությունը՝ «Արմենակ»։

Տպագրվում է ըստ Վիեննայից ստացված ընդօրինակության։

1) Անլի տողեր կարդացի երեկվան Մանզումեի մեջ — «Մանզումե»-ում Կ․ Փանոսյանը 1871-ի հուլիսի 22-ին (նյումերո 1648) համառոտակի