Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

167)։ Իրոք, Ե. Դուրյանը կատարում է իր խոստումը և Մ. Օրմանյանի միջոցով Չոպանյանին ուղարկում մի տետր, որի մեջ տեղ են գտել, հավանաբար, իր աշակերտներից մեկի ձեոքով արված ութ նամակի ընդօրինակություն (այդ տետրը տե՜ս ԳԱԹ, ԱՉՖ, չհամարակալված նյութեր)։ Մ. Միհրադատյանցը 1891-ի սեպտեմբերի 23-ի նամակում Ա. Չոպանյանին ասում է, որ Արմաշում եղածները «Հրանդին հրատարակածներն են» (ԲԵՀ, 1968, № 1, էջ 147)։ Բայց Հրանդը տպագրել էր ութ նամակ, որոնցից միայն հինգն էին ընդօրինակված Չոպանյանին տրամադրված տետրում։ Այս իմաստով ավելի ստույգ է Միհրդատյանցի հաղորդած մեկ այլ տեղեկությունը. «Իր (Պ. Դուրյանի— Ա. Շ.) նամակները, Հրանդին հրապարակածներեն զատ 2—3 հատ ևս կան» (նույն տեղում, էջ 143)։

Հարկավ, Ե. Դուրյանն ունեցել է ուրիշ նամակներ ևս։ Իր ուղարկած տետրի վերջում նա ուղղակի ասում է. «Միայն կը պակսի նամակ մը գրյալ առ Լուսինյան» (ԳԱԹ, ԱՉՖ, չհամարակալված նյութեր) ։ Դրանից բացի տետրակում ընդօրինակված չէ նաև Նարպեյին գրած նամակը, որը Չոպանյանի համար օրինակել է Մ. Միհրդատյանցը 1891-ի սեպտեմբերի 23-ի նամակի վերջում, բայց որը հրատարակել էր Հրանդը։ Ս. Սիմոնյանը թվարկելով Երուսաղեմի ս. Հակոբյանց վանքում գտնվող Պ. Դուրյանի ինքնագրերը՝ նշել է. «Նամակներ ոչ ավելի, քան տպագրվածները» («Սփյուռք», 1959, թիվ 32։ Խոսքը 1893-ի ժողովածուի մասին է, որ ամփոփում է 13 նամակ)։ Բայց Ս. Սիմոնյանի տեղեկությունը ճիշտ չէ։ Ա. Գալայճյանը Երուսաղեմի պատրիարքարանում դտել և հրատարակել է միայն ինը նամակի ինքնագիր (Տ, էջ Ը—Թ և Ն, էջ 6)։ Համեմատությունը ցույց է տալիս, որ սրանք նույն նամակներն են, որոնց ընդօրինակությունը Ե. Դուրյանը և Մ. Միհրդատյանցը հանձնել են Ա. Չոպանյանին։ Գալով Ա. Լուսինյանին ուղղած այն նամակին, որի մասին հիշում է Ե. Դուրյանը, ապա դրա ինքնագիրը, ինչպես ստորև կը տեսնենք, չի ունեցել Ե. Դուրյանը։

Հիմքեր կան պնդելու, որ Պ. Դուրյանի տպագրված բոլոր նամակները ինքնագրերը եղել են։ Բանն այն է, որ Ե. Դուրյանի ունեցած ինքնագրերը օրինակել է Պ. Դուրյանն ինքը։ Ա. Գալայճյանի հաղորդումից իմանում ենք, որ Երուսաղեմի արխիվում կա մի տետր՝ հետևյալ վերնագրով. «Նամականիր Պետրոս Դուրյանի. 1871», որտեղ «բանաստեղծի ձեռագրով» օրինակված է հինգ նամակ, իսկ նամակի մը ընդօրինակությունը սկսած է, սակայն չէ