Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/322

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Արևելք» (1889, թիվ 1607)։

«..Ա՜լ դուրս ելնելու կարողություն չմնաց վրաս, սանդուղեն վար իջնելու համար հարկ է որ հենարանին կրթնիմ... եթե քու գալուստդ գարնան մնաց, շատ կը սոսկամ, որ ո՛չ մտերմական ժպիտդ, և հետևաբար ո՛չ ալ գարնան փթթումը պիտի տեսնիմ»: ՏԹԵԴ (էջ 247)։

«...Ա՛լ դուրս ելնելու համար կարողություն չի մնաց վրաս, սանդուխեն վար իջնելու համար պետք է որ հենարանին կրթնիմ... Եթե քու գալուստդ գարնան մնաց, շատ կը սոսկամ, որ ոչ մտերմական ժպիտդ, ոչ ալ հետևաբար գարնան փթթումը պիտի տեսնեմ»: «Ընդարձակ կենսագրություն...» (էջ 102—103)։ «․․․Ալ դուրս ելնելու կարողություն չմնաց վրաս, սանդուխեն վար իջնելու համար հենարանին կը կրթնիմ... Եթե քու գալուստդ գարնան մնա, շատ կը սոսկամ, որ ո՛չ քեզ և ո՛չ ալ հետևաբար գարնան փթթումը պիտի տեսնեմ»:

Ի լրումն այս ամենքի ասենք, որ «Արևելք»-ում հիշյալ նամակի գրության թիվ է նշված 1871-ի նոյեմբերի 30, իսկ ՏԹՆԴ-ում՝ նոյեմբերի 23։

Հնարավոր է, որ սրանք հետևանք լինեն մասամբ անուշադրության (իդեպ, տաղերից կատարված քաղվածքներում ևս այդպիսի անհամապատասխանություններ նկատելի են), մասամբ էլ տարբեր ինքնագրերի բաղդատության (դրա մասին խոսվեց վերը)։ Բայց կան նաև միտումնավոր աղավաղումներ, որոնց պտաճառը էքսերճյանի սահմանափակ աշխարհայացքն է և ամենից առաջ կղերամիտ ըմբռնումները։

Ինչպես արդեն ասել ենք, ԳԱԹ-ում կան Պ. Դուրյանի Երուսաղեմի արխիվում գտնվող բոլոր ինը նամակների ընդօրինակությունները։ Ինքնագրերի համեմատությամբ դրանք ունեն մի քանի աննշան տարբերություններ միայն, որոնք, անշուշտ, արդյունք են այն բանի, որ Ե. Դուրյանը իր իսկ խոստովանությամբ չի հասցրել տետրը «ամբողջ սրբագրել»։ Բայց սկզբունքորեն այդ ընդօրինակությունները հարազատորեն են վերարտադրում ինքնագրերը։

Հենց դրանց վրա հենվելով էլ մենք ժամանակին վերականգնել ենք Դուրյանի մի քանի նամակների հապավված հատվածներն ու արտահայտությունները (տե՛ս «Պատմաբանասիրական հանդես, 1967, № 4, էջ 213—218)։ Հիշյալ ինը նամակները տպագրվում են ըստ Երուսաղեմի ժողովածուի, իսկ