Էջ:Petros Duryan, Collected works, vol. 1 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/345

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԹՆԴ

1 [Սիրելի] եղբայր: 2 սիրելի։ 4 պետք: 7 գաղափարս։ 11 (բացակայում է)։ 14 [(Գթա. ո՛վ Աստված)] Պ. Դուրյան:

Ընդօրինակություն

3 բույլեր: 8 վարդերուս։ 13 գերեզմանին։

1) ...ես արդեն ըսած եմ թե բնավ մահվանե վախ չ՚ունիմ... Դուրյանն այդ միտքը արտահայտել է 1871-ի հոկտեմբերի 14-ի նամակում, իսկ ավելի որոշ՝ Հ. ճանֆեսճյանին գրած 1871-ի սեպտեմբերի 5-ի նամակում։

2) Եթե քու գալուստդ գարնան մնա— Տես նախորդ նամակի ծանոթագրությունը:

3) .. կուզեի իբրև հավերժական հիշատակկ երկտող տաղ մը գրել քեզ — Դուրյանի ցանկությունը մնացել է անկատար։

15. <ԱՌ Պ. Ա. ԼՈԻՍԻՆՅԱՆ>

(էջ 183)

Ինքնագիրը պահվում է Երուսաղեմի պատրիարքարանում, իսկ ընդօրինակությունը՝ ԳԱԹ-ում։

Բ. էքսերճյանը, որպես «Տրտունջք»-ի հետ «գաղափարած մերձեցում» ունեցող վավերաթուղթ, «Արևելք»-ում (1892, 11 մարտ, թիվ 2439) տպագրեց այս նամակը՝ առանց «Կարապն իր վերջի շունչին իր էն ներդաշնակավոր ճիչը կարտասանե» բառերով սկսվող և «Ա՛յս է կյանքը» նախադասությամբ ավարավող հատվածի։ Այս հապավված մասը, որպես «անտիպ նամակ», Էքսերճյանը հրատարակեց ավելի ուշ («Արևելք», 1892, 4 ապրիլ, թիվ 2459)։ Նամակի այս հատվածը արտատպվեց «Արձագանք»-ում (1892, № 46)։

Դժվար է ասել. թե ինչո՞ւ էր Էքսերճյանը միևնույն նամակը բաժանել երկու մասի, բայց որ դա իրոք մի ամբողջական վավերաթուղթ է, հաստատում են ինքնագիրը, ընգօրինակությունը և 1893-ի ժողովածուի տեքստերը։ Ընգօրինակության վերջում Ե. Դուրյանը նկատել է, «Այս նամակի օրինականության մեջ թվականն մոռցված է» (ԳԱԹ ԱՉՖ, չհամարակալված նյութեր):