Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոչ ոք պիտի գթա իրեն և պիտի օգնե, վասնզի թշնամին ու դահիճը իր զավակն է... Ո՞ւր եք Հայկ, Արամ, Արտաշես, Տրդատ, Տիգրան, քաջ դյուցազունք, ահեղ առյուծք Արարատյան, ելե՛ք ձեր դարավոր շիրիմներեն, տեսե՛ր ցնցոտիներ հագեր է, շղթայակապ է Հայաստան... Արթնցեր մեկ մը և պիտի տեսներ, որ ձեր շիրիմներն անգամ ձեր թոռանցն արյամբը կարմրած են... Ուրեմն, դուր ալ ձեր դամբանաց խորերեն անե՜ծք մռնչացեք մատնիչ Հայերուն, դուր ալ վա՜յ և եղո՜ւկ կարդացեք թշվառ Հայաստանի...

ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ.— Իզո՜ւր կավաղես, Հայաստան, գիտցիր որ այդ արտասվաք հեղեղներն անկարող են որդվույդ ճակտին դատակնիքը ջնջելու, և այդ հառաչանաց մրրիկները չեն զորեր քու աստղդ ծածկող ամպերը փարատելու. այսուհետև հոս միայն սև նոճիներ պիտի պատեն... Երբ աչքերդ երկինք վերցնես՝ ամպամած պիտի տեսնես զայն. երբ զանոնք ի գետին խոնարհես՝ փշապատ պիտի գտնես զայն. վշտահար պիտի թափառիս փլատակաց մեջ, պիտի չի գտնես կոթող մը, որուն վրա կարդաս հիշատակդ, պիտի չի գտնես ծաղիկ մը, որուն վրա կարդաս երջանկությունդ, վերջապես պիտի չը գտնես Հայ մը, որուն նայվածքին մեջ կարդաս հույսըդ... Պիտի հեծես միշտ` մինչև որ քու խոր գերեզմանդ փորեմ... Քու որդիքդ պիտի մղեն տգիտաբար քեզ հոն` կարծելով թե գահ է այն, և օտարք փուշեր պիտի սփոեն դամբանիդ վրա, միմիայն նախնյաց ստվերներն արցունքով պիտի թանան այն փուշերը։ Ահա բացի քու առջիդ ապագային մութ վարագույրը։