Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մ՚ըլլալ պետք է` անարգել և աներկյուղ խրոխտալու համար։

ԿԱՄԱԴՐՈՍ. Տեր արքա, հանդարտե, գուցե Աստվածները փորձել կուզեն զքեզ։

ԿՐՅՈՒՍՈՍ.— Բայց խիստ սոսկալի է, երբ փառասեր սիրտ մը հուզե հզոր ձեռք մը... Կը կարծե՞ս որ փառասերը հանգիստ ըլլա երբեք... Միշտ տղու մը պես արթուն կերազե նա, կը հառաչե սիրատարփի մը պես, ամեն րոպե անդունդե անդունդ կը թավալի... աստղե աստղ կը թռչի... միշտ աչացն առջև տեսիլք... գահը կը շրջապատեն խումբ մը ճիվաղներ, կանայք ծիրանին կուզեն պատռել... վերջապես զենքը կը պատեն աղմուկ, երկյուղ, երազ, ճաճանչ... Փառքը` այն անհագ հրեշը, միշտ աշխարհի ճախճախուտ անդունդները արյունաներկ ծաղիկներով կը ծածկե... Փառասերին համար գեղեցիկ ասպարեզ մը... մեղկ ձեռքովը զայն հառաջ կը մղե. քալե՛, քալե՛, մինչև որ ոտքդ սայթաքի. բայց զորութենե` մրրկե մը բռնված ես` միշտ պիտի քալես... Մինչդեռ երեկ գիշեր Արևելք կերազեի, ահա այս գիշեր Արևելքեն գիշերվան մեջ սպառնացայտ նետի մը դռնչյունը կը լսվի։
ԿԱՄԱԴՐՈՍ.— Բայց ի՞նչ պատահեցավ, տեր արքա, չեմ հասկնար, ո՞վ կը գրգռե Աստվածոց շանթերը:
ԿՐՅՈՒՍՈՍ.— Չեմ գիտեր... գուցե Կրյուսոսի փառքը... Բայց կզգամ, որ ինձ հետ կատակ կընեն։

ԿԱՄԱԴՐՈՍ.— Բայց կաղաչեմ, տեր արքա, հանդարտե՛ ու պատմե՛ ինչ որ պատահեցավ, գիտես որ Կամադրոս իր կյանքը կուտա իր թագավորին և հայրենյաց մեկ կայծին համար... Եվ եթե Աստվածները բարկացեր են, կերթամ