Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՈՐՄԶԴՈՒԽՏ.– Կինը չը հեշտանար թշնամվույն վերջին հեծեծանքներովը... Միայն անոր մարմինը սառած, աչքերը գոց, սիրտը դադրած և վրեժը մարած տեսնել կուզե... Կնոջ մը սերը խիստ քաղցր է և ոխը՝ խիստ դառն:


ԱՐՏԱՇԵՍ.– Ուրեմն զիս սպաննե՞լ, թե երազել կուզես։

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Զքեզ սպաննե՜մ... խորե՜մ այն սիրտը, որ երբեմն իմ լանջքիս վրա կը բաբախեր, ո՛չ, սիրո հիշատակը արբունք մը ունի, արբունք մը կինը կուժաթափե. կը հաղթե... մի՛ խռովիր Արտաշես, ահա կը բաժնվիմ քեզմե, փառք կսպասե քեզի, իսկ մահ՝ ինծի։

ԱՐՏԱՇԵՍ.– Ճիշտ հիմար մ՚է (բարձր) այն, որ չը վախնար՝ կը վախցնե:

ՈՐՄԶԴՈԻԽՏ.– Թագավորին և գեղջկուհվույն մեջ սուր մը, թագ մը կամ վիհ մը կա, տեր արքա, քիչ մը հառաջ վրեժխնդիր մ՚էի, հիմա կին մ՚եմ... թագուհի չեմ, դարձյալ գեղջկուհի մ՚եմ... մնաս բարյա՜վ... կը տեսնվինք... գուցե քիչ մը ետքը... Արշեզ կամ ես... Ե՜ս..* (կը մեկնի):

Տեսիլ Գ

ԱՐՏԱՇԵՍ (մինակ)

Վայրկյան մը դողացի, կնոջ մը աչերուն փաղփյունը սոսկալի է... Որմզդուխտն է, կը սիրեի զինքը... Վեհանձնությունս կը վիրավորի, երբ կին մը զարնեմ, ակար ու գողտը արարած մը... Եվ ինչո՞ւ պիտի կասկածիմ. աղեկ գիտեմ, որ խենթեցած է, սիրո հիմար մը. կը խոսի, այլ չը խորհիր... Բայց դեռ առավոտ չըլլար, և

162