Էջ:Petros Duryan, Collected works, vol. 2 (Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/169

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստվերն են և այս լույսերն ու ձայները Արտաշեսի ծիծաղները... Խնդացե՜ք, ո՜, Հայեր, քիչ մը ետքը պիտի լաք, Լյուդական ալիները ձեր արցունքը պիտի ծծեն և կարմիր կոհակներ պիտի թավալին կուդական եզրերուն վրա հեծկլտալու... Արտաշես չզգար, որ Կրյուսոս մը կա, Կրյուսոս մը, որ Արևմուտքը դողացուր, Արևելյան փառասեր մ՚ալ իր թագը փառաց զոհելու կուգա... Թող դա... Երկու թագերու մեջ արև մը կա, մինչդեռ երկու սուրերու մեջ` ճաճանչ մը... կը հաղթահարե այն, որ սիրտ ու սուր ունե, կը լսե՞ք, Լյուդացիք, Կրյուսոսի փառքը ձերն է, եթե յուր ճակատը դափնյա պսակով մը կը պճնվի` հյուսողը դուք եք... Իմ թագս և ձեր սուրը ահեղ զորությամբ մը իրարու միացած են, մեկը` պատկառ, մյուսը` սոսկում... Զարնե՛նք, հարվածե՛նք` մինչև որ ճակատագիր մը որոշվի... Հույսը անվրեպ և աննկուն հարված ու հաղթանակ կենթադրե ... Աստվածները մեզ հույս տվին. մեր վահանը ա՛յն է, մեր նախնիքը մեզ սուր տվին. մեր ուժն ա՛յն է, արյան վերջին կա՛թիլն անգամ թափել, մեր հաղթությունն ա՛յն է. եթե քայլ մը ետ երթանք՝ այն քայլ մը տեղը ձեր անձուկ գերեզմանն է, վա՜յ անոր, որ չը սիրեր հայրենիքն ու սուրը, վա՜յ անոր, որուն սրույն վերա կը ցամքին արյան կայլակները և վա՜յ անոր, որ առանց սպաննելու կը զարնվի, կուգացի չէ, վա՛տ է այն։

ԿԱՄԱԴՐՈՍ,— Տեր արքա, ահա կոհակները կը բարձրանան և դեռ թշնամյաց նավերը չեն երևար, անշուշտ Պոսիդոնի անդունդները լափեցին զանոնք։
ԿՐՅՈՒՍՈՍ.— Նայե՛ սա կողմը, ծովուն վրա արծվի երամ